Բաժիններ՝

Պատմական հաղթանակ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ դուրս եկավ Եվրո 2026-ի եզրափակիչ

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախաստանի ընտրանուն:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ, Ղազախստանն էլ հստակ էր գործում պաշտպանությունում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջինը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Նիկիտա Խրոմիխը: Բաց թողած գնդակից հետո ղազախները տիրել էին նախաձեռնությանը, սակայն հակագրոհներից մեկի ժամանակ` 13-րդ րոպեին, Նիկիտա Խրոմիխը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Մինչ խաղակեսի ավարտը Ղազախաստանի ընտրանուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Տուրսագուլովը:

Երկրորդ կեսի մեկնարկին` 23-րդ րոպեին, Հայաստանի ազգային ընտրանին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Նիկիտա Խրոմիխը խփեց իր երրորդ գնդակը:

Դրվագներից մեկի ժամանակ, տեսնելով, որ Ղազախաստանի հավաքականի դարպասապահը տեղում չէ, Հայաստանի ֆուտզալի ընտրանու դարպասապահը` Ալբերտ Աղաջանովը, հեռահար դիպուկ հարվածով գրավեց ղազախների դարպասը: Հանդիպման 32-րդ րոպեին Հայաստանի թիմից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալբերտ Աղաջանովը:

Հայաստան-Ղազախստան`4:2:

Հայաստանի ֆուտզալի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության հիմնական փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս