«Երկար տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել հարց, որպեսզի կտրվի Հայաստանը ԼՂ-ից, հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես կոնցեպտ, ոչ մեկի կողմից չի մերժվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու հաշվի չի առնվում Ադրբեջանի դժգոհությունը ՀՀ պաշտոնյաների Ղարաբաղ այցերի վերաբերյալ:
Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով:
«Առաջ ենք մղում գերիների փոխանակման բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքը»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն հայ գերիների, անհետ կորածների վերադարձի հարցի ուղղությամբ
Քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմից լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էին, որ նախագահի աշխատակազմը ստացել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:
Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։
Ժամանակակից հասարակություններին բնորոշ է սպառողական բնույթը։ Սպառողական հասարակությունների կամ կոնսյումերիզմի՝ որպես գաղափարախոսության սկզբնավորման շրջան է համարվում անցած դարի 60-ական թվականները, ինչը, իհարկե, պայմանական թվագրություն է։ Լայն իմաստով, կոնսյումերիզմը կամ սպառողական հոգեբանությունը կապիտալիզմի որոշակիորեն գռեհիկ արտահայտությունն է, որը տարբեր տեսությունների ու մոդելների տեսքով արտահայտվել է նախ տնտեսագիտության մեջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսության զարգացման հիմնական խթանն է։
Անշարժ գույքի շուկայում ճգնաժամն այլևս իրողություն է։ Ճգնաժամի հիմնական նշանները երկուսն են՝ գործարքների կրճատումը և գների նվազումը։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը շուկայում վաղուց են նկատվում։ Սակայն, եթե մինչև վերջերս արձանագրվող գների նվազման պայմաններում դրանք դեռևս շարունակում էին ավելի բարձր մնալ, քան մեկ տարի առաջ էր, ապա հիմա արդեն դա էլ չկա. անշարժ գույքի գներն այլևս ավելի ցածր են, քան անցած տարի էր։
Անցած տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամսով դադարեցվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Դադարեցվեց ներմուծումը, սակայն դրանով ներքին շուկայում թուրքական ապրանքների իրացման շրջանը չավարտվեց։ Առնվազն առաջիկա ամիսներին հայկական շուկայում թուրքական ապրանքների պակաս չի լինելու։
Կարճ ժամանակ էր պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տակնուվրա անի Հայաստանի ամբողջ տնտեսական դաշտը։ Դա իրականացվող տնտեսական քաղաքականությա՞ն, թե՞ դրա բացակայության հետևանք էր, որևէ նշանակություն չունի։
«Եթե նույնիսկ այդ շահը կա, ապա այն Հայաստանին տրվում է անասելի մեծ զիջումների, երկրի համար կարևորագույն խնդիրներից նահանջի արդյունքում։ Նույնիսկ բարոյական էլ չէ, այս պարագայում, երբ մեր զինվորների մի մասի աճյունը չեն հանձնել հողին, խոսել այդ զինվորների մահվան պատճառ դարձած պետության հետ շահեկան հարաբերությունների մասին։ Խոսել սահմանների ապաշրջափակման մասին և դրանից բխող տնտեսական շահերի մասին, այն պարագայում, երբ ներկայիս ապիկար իշխանությունները չեն կարողանում լուծել գերիների հարցը, հետպատերազմյան բազմաթիվ խնդիրներ, էլ չեմ խոսում պատերազմի սկսվելու և ընթացքի ժամանակ նրանց տգետ քաղաքականության հետևանքների մասին։
Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գները շարունակում են տատանվել: Խոսքը հատկապես անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցների մասին է: Քաղաքացիների փոխանցմամբ՝ մեկ շաբաթ գները բարձրանում են, մեկ շաբաթ անց՝ որոշ չափով նվազում:
«Մենք կորցրել ենք մեր սուվերենությունը և կանգնած ենք պետություն կորցնելու եզրին». Արթուր Համբարձումյան
«Ակնհայտ է, որ նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ուղղակիորեն ազդում են ծախսերի բարձրացման վրա, հետևաբար՝ արտադրվող ապրանքների գների վրա: Սա շարունակվող գործոն է, այսինքն՝ մենք փետրվարի 1-ից կունենանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, արդեն քննարկվում է և օբյեկտիվ է, որ կբարձրանա նաև գազի սակագինը: Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահովների համար պահել միևնույն սակագինը, միևնույն է, մարդիկ դրա հետևանքները տեսնում են թանկացած ապրանքներով:
«Առայժմ մեր շուշեցիներից ՀՀ կառավարության որոշումով 300 հազար դրամ են տալիս նրանց, ովքեր կացարաններ են թողել, և դրանք այսօր գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, և ովքեր բնակվել են Շուշի քաղաքում փաստացի գրանցումով առնվազն երեք և ավելի ամիսներ, այդ ցուցակների հետ կապված մենք ճշտումներ ենք անում և տրամադրում ՀՀ կառավարություն։ Մեծամասնությամբ մարդիկ արդեն ֆինանսավորվել են, կան մարդիկ, որոնք Շուշիում բնակվում էին, սակայն գրանցված չէին, օրինակ, զինվորականներ, նրանց էլ ենք տեղեկանք տրամադրում, որպես 300 հազար դրամ ստանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
Հետաքրքրական է, որ առանձին հիշատակություններ ևս կան Երևանում սկսված սովի ու մահացությունների մասին։ Որոնց հիմքերը, սակայն, դրվեցին մորեխային 3 մեծ արշավանքներով, որոնցից ամենամեծն ու ցավոտը, ինչպես նշեցինք, 1713 թվականի արշավանքն էր։
Անհնազանդության ավտոերթ Երևանում. ՈՒՂԻՂ
Երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք, մահացել է 6 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահութան նախարարութունից:
Ընդունված է համարել, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Դա ճիշտ է քաղաքականության առկայության պարագայում։ Բայց դեգրադացված կամ անկատար քաղաքական համակարգ ունեցող երկրներում իրականում պատահականություն է կատարվող ամենայնը։ Հենց այդպիսի պատահականություն էր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
«Երբ ցուցադրեցին նոր ձեռք բերված գազելները, վրան մի քանի կտոր ինչ-որ դիզայն էին արել, և պարզապես ապշեցի, որ ինչ-որ մեկի մտքով անցել է այս պահին 24 մլն դրամ հատկացնել մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով: Գնումը լինելու է մեկ անձից գնման ձևով: Ես դրա մասին բարձրաձայնեցի, որովհետև մեր հասարակությունը պետք է իմանա, թե քաղաքապետարանի ուշքն ու միտքն ինչն է, իսկ դա սովորական PR ակցիայի տեսակ է լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:
2015 թվականին Վատիկանի Սանտա Մարտա կեցավայրում հանկարծակի հանդիպեցին երկու ընկեր՝ Խորխե Մարիա Բերգոլիոն, որն աշխարհին ավելի հայտնի է Ֆրանցիսկոս Պապ անունով և Առաքելական եկեղեցու Արգենտինայի առաջնորդը՝ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։
Կապիտուլյացիայի տնտեսական հետևանքներն առայժմ ամբողջական վերլուծության ենթակա չեն: Տարածաշրջանային տնտեսական առաջընթացի իշխանական (ու հերթական) խոստումները ոչ մի բանով չեն տարբերվում նախկինում հնչեցված (ու իրականությունից կտրված) խոստումներից:
Արդարադատության նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»։
Թե ինչու՞ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը արտասահմանյան ելույթներում գրեթե չէր խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։
Մոսկվայում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն՝ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Այդ նպատակով նախատեսվեց ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Արդեն հայտնի է Հայաստանի ներկայացուցիչը. Աշխատանքային խմբում Հայաստանը կներկայացնի Մհեր Գրիգորյանը։
Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր «Ռեքվիեմ-8» տեսաշարի ընթացքում հերթական բացահայտումն է կատարել՝ այս անգամ ընդդեմ Հայաստանի շահերի լրտեսությամբ զբաղված հայ բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկություններ հրապարակելով։
«Վարձկան ահաբեկիչների ներկայությունն Անդրկովկասում տարածաշրջանը կգցի անկայունության անվերջանալի շղթայի մեջ՝ բոլոր երկրներին կանգնեցնելով ահաբեկչական վտանգի առջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Թուրքիան ահաբեկիչներին ցանկանում է հաստատել Ադրբեջանում և Արցախյան պատերազմում Ադրբեջանի գրաված տարածքներում։
Այս իշխանությունների կողմից հաստատված ցանկացած երկարաժամկետ զարգացման ծրագիր չի կարող լուրջ ընկալվել մի պարզ պատճառով. հաջորդ իշխանությունները, անկախ նրանից, թե երբ կձևավորվեն, անխուսափելիորեն պետք է սկսեն պետական կառավարման համակարգի վերականգնման աշխատանքներից, պետության ինստիտուցիոնալ ու ավտանգային վերակենդանացումից: Հետևաբար՝ խորապես վերանայվելու են նաև այսօր ընդունված բոլոր ռազմավարություններն ու ծրագրերը: Սակայն սա հարցի քաղաքական կողմն է:
«Ինքը կարողանում է միայն լավ թռնել, բայց հրաժարական չտալ չի կարող». Արթուր Համբարձումյան
«Թանկացումներ չպետք է լինեն, ժողովուրդը մեղք է, գնալով ծանրանում է ժողովրդի վիճակը, պետք է մի բան արվի, որ ժողովրդի վիճակը մեղմացվի: Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ո՞նց կլինի՝ չգիտեմ»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ: