
ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների. Թրամփ

Այս պահին ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, հայտարարել է Թրամփը, հույս հայտնել, որ կհաջողվի զինադադարի համաձայնություն կնքել։
Ավելի վաղ՝ Սաուդյան Արաբիայից վերադառնալու ճանապարհին, իռլանդական Շենոնի օդանավակայանում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել էր՝ «այսօր կապ կհաստատենք Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ ձեռքբերված համաձայնության հարցով»:
Ուկրաինան երեկ համաձայնել էր 30-օրյա հրադադարի առաջարկին՝ պայմանով, որ Ռուսաստանը ևս կընդունի այն։ Մոսկվայից առայժմ չեն շտապում հստակություն մտցնել: Կրեմլի խոսնակն ասել է՝ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություն չեն ստացել բանակցությունների մասին։