Բաժիններ՝

Երևանում գրանցվել  է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37-ին, (ըստ Գրինվիչի 13:10:37),  Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ:

Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:

Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արևելյան երկայնության՝ 44.4880E: Էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս