
ՀՀ-ն հայտնել է իր մոտեցումը Ադրբեջանի 12-րդ խմբագրման վերաբերյալ․ Արարատ Միրզոյան

«ՀՀ-ն հայտնել է իր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրման վերաբերյալ»,- այս մասին այսօր Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում ՀՀ մոտեցման վերաբերյալ լրագրողի հարցին։
Միրզոյանը մասնավորապես ասաց․ «Մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք և առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման վավերացման հետ կապված բոլոր հարցերը»։