Որքան մոտենում է նախընտրական շրջանը, այնքան սրվում են Նիկոլի ռեպրեսիվ քայլերը, ռեպրեսիաների ենթարկվելու «չեմպիոնը» ՀՀԿ-ն է․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս օրերին փաշինյանական մարդատյացության և հակապետականության դոզավորումն իր հերթական գրադացիան է ապրում։ Բոլորիս աչքի առաջ Նիկոլը դասական ռեպրեսիվ մեքենայությունների հերթական ալիքն է սկսել՝ աչքի առաջ ունենալով առաջիկա ընտրական գործընթացները։ Նմանօրինակ էժան ու պրիմիտիվ քայլերով Նիկոլը փորձում է ամեն գնով բնում խեղդել սեփական իշխանությանը վնասող ու իր աթոռը հնարավորինս սասանելու ամենափոքր դրվագն անգամ։

Ըստ էության, որքան մոտենում է նախընտրական շրջանը (որը դեռևս որոշակի չէ՝ լինելու է հերթական, թե արտահերթ), այնքան ավելի է սրվում Նիկոլի կողմից իրականացվող ռեպրեսիվ քայլերը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։ Ասեմ, որ նշածս ռեպրեսիաների ենթարկվելու «չեմպիոնը» ՀՀԿ-ն է, որի նկատմամբ ընդամենը օրերս մի քանի դրսևորումներ եղան քաղաքական ռեպրեսիաների պարույրում։ Նախ, հերթական անգամ անհիմն, անգամ զավեշտալի հիմնավորումներով երկարացվեց Արմեն Աշոտյանի տնային կալանքը, որին հաջորդեց գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը՝ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Իսկ այս գործընթացի кульминация-ն եղավ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը՝ հերթական ծիծաղելի գործի շրջանակում, որի իրական անունների շաղկապվածությունները մամուլը քանիցս բացահայտել է։

Իրականում այստեղ խնդիրը նրանում չէ, որ ՀՀԿ-ն Նիկոլին այդքան խանգարում է էլեկտորալ ձայներ հավաքելու տեսանկյունից, այլ այն, որ ՀՀԿ-ն Նիկոլի «կոկորդին մնացած ոսկոր» է, քանի որ Հանրապետականը սկզբունքորեն դեմ է Նիկոլի կոնցեպտուալ քաղաքական սխեմաներին, այսինքն՝ վերարտադրությանը՝ ընտրությունների միջոցով։ Ասեմ նաև, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը խանգարում է Փաշինյանին և վերջինիս շուրջ հյուսվող «գեոպոլիտիկ սարդոստայնին»՝ փորձելով հայ հասարակության աչքերը բացել և ի ցույց դնել, թե հանրային ճղճոցների հետևում իրականում ինչ աշխարհաքաղաքական «ռակիրովկաներ» և կուլուարային գործարքներ են նախատեսվում։

Հենց սրանով է պայմանավորված, որ այս փուլում ՀՀԿ-ի հանդեպ ճնշումները հատկապես սաստիկ են, բանն այն է, որ Հանրապետականը ոչ մի կերպ չի տեղավորվում «Նիկոլ և կոմպանիա» քաղաքական սխեմաների և օպերացիաների կոնտրաստում։

Փաշինյանի կողմից քաղաքական հակառակորդների դեմ իրականացվող այս նորագույն ճնշումները ոչ թե ուժի ցուցադրում են, այլ ընդամենը նրա խոցելիության հերթական ապացույցը։ Հանրապետական կուսակցության դեմ թիրախավորված այս ռեպրեսիաները չեն կարող դիտարկվել որպես իրավական գործընթացներ․ դրանք բացառապես քաղաքական են և միտված են ոչ թե արդարության հաստատմանը, այլ ընտրություններին ընդառաջ ցանկացած այլընտրանքային ձայնի լռեցմանը»։

Տեսանյութեր

Լրահոս