ՄԱԿ-ը կողջունի հրադադարը Ուկրաինայում

ՄԱԿ-ը կողջունի հրադադարը Ուկրաինայի հակամարտությունում և հուսով է, որ այն կվերածվի երկարաժամկետ խաղաղության:

Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Մենք, անշուշտ, կողջունենք Ուկրաինայում հրադադարը, շատ մարդիկ են զոհվել: Հրադադարը, միանշանակ, դրական է, և մենք հուսով ենք, որ այն կիրականանա ու ճանապարհ կհարթի դեպի արդար խաղաղություն»,- ասել նա։

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել։ Դրանց արդյունքներին հաջորդած համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի և Վաշինգտոնի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։

Տեսանյութեր

Լրահոս