Դատախազությունը ստուգումներ է սկսել «UTair»-ի Մոսկվա-Երևան չվերթի հետ կապված միջադեպով

«UTair» ինքնաթիռի Մոսկվա-Երևան չվերթի շուրջ մեկ օր հետաձգման փաստով Ուրալի տրանսպորտային դատախազությունը ստուգումներ է սկսել, հայտնել է տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերությունից, չվերթի ուշացումը պայմանավորված է եղել ինքնաթիռի փոխարինմամբ։ Մոսկվայի օդային տարածքի փակվելու և «Ֆերգանա» օդանավակայանի կողմից օդանավն ընդունելու անհնարինության պատճառով այն չի կարողացել ժամանակին՝ մարտի 11-ին մեկնել, ինչի արդյունքում ժամանակին չի մեկնել նաև պահեստային օդանավը:

«Մոսկվայի օդանավակայանում մարտի 11-ին հետաձգվել է «Utair» ավիաընկերության Մոսկվա-Երևան երթուղու UT-785 կանոնավոր չվերթը։ Ուրալի տրանսպորտային դատախազությունն իրականացել է թռիչքների անվտանգության օրենսդրության պահանջների կատարման ստուգում», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Ու թեև ուղևորները վրդովված էին, որ իրենց բացատրություն չեն տվել, թե ուշացումն ինչի հետ է կապված, նաև հյուրանոց չեն տրամադրել (ինչի մասին են վկայում սոցցանցերի տեսանյութերը), ավիաընկերությունից պնդում են, թե ուղևորներին ծառայություններ են մատուցվել ավիացիոն կանոնների համաձայն, ներառյալ հյուրանոցն ու սնունդը։

Գերատեսչության տվյալներով՝ չվերթին գրանցվել է 238 ուղևոր, չվացուցակով նախատեսված մեկնման ժամն էր մարտի 11-ի Մոսկվայի ժամանակով 21: 40-ը, հիմա մեկնման պլանավորված ժամն է մարտի 12-ի Մոսկվայի ժամանակով 21: 50-ը:

Տեսանյութեր

Լրահոս