«Երեք տարի է՝ Ադրբեջանի կողմից գտնվում ենք շրջափակման մեջ. Ադրբեջանը միջանցքը պիտի բացի, կարո՞ղ է այսպես 100 օր մնան». Թաղավարդի գյուղապետ

10 օր է՝ Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները շրջափակման մեջ են պահում Արցախը, փակել են Արցախի կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Արցախն ապաշրջափակելու պատճառով արցախահայությունը չի ընկճվում, սակայն ասում է, որ պետք է ի վերջո իրենք կարողանան իրենց սեփական հայրենիքում հանգիստ ապրել։

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում բնակչությունը նույնպես ընկճված չէ, ըստ գյուղապետ Օլեգ Հարությունյանի՝ սովոր են և պատրաստ այս մի դժվարությունն էլ հաղթահարել։

168.am հետ զրույցում Օլեգ Հարությունյանը նաև ներկայացրեց  ստեղծված իրավիճակն ու գյուղի բնակիչների տրամադրությունները.

Կարդացեք նաև

«Երեք տարի է՝ Ադրբեջանի կողմից գտնվում ենք շրջափակման մեջ, սա հո առաջին օ՞րը չէ։ Պատկերացրեք, որ գյուղի բնակիչները հարմարվել են, իրենց առօրյայով են ապրում, ինչպես ամբողջ արցախցիները, այնպես էլ մեր գյուղացիներն են ապրում։

Ինչի՞ համար պետք է ընկճվենք, ոչ մի ընկճվածություն էլ չկա, բոլորն էլ լավ են»։

Թաղավարդի գյուղապետի փոխանցմամբ՝ գյուղում դեղերի խնդիր չկա, առողջական լուրջ խնդիրներ ունեցողներ էլ չկան։

«Փառք Աստծո, գյուղում նման խնդիրներ չկան։ Պետք է Ադրբեջանը միջանցքը  բացի, կարո՞ղ է այսպես 100 օր մնանք»,- եզրափակեց Օլեգ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը երեկ մահացավ:

Տեսանյութեր

Լրահոս