Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է՝ ամեն հարմար առիթով հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Այդ 5 կետերը որևէ դեպքում առաջարկ չեն, դրանք թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրի իրագործման հերթական փուլն են, որը դրվել է մեր պետության առջև՝ որպես հերթական ստորագրման փաստաթուղթ: Ապացույցը նրա, որ Հայաստանը չունի արտգործնախարար և իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել մեր շահերը, հենց իր խոսքն է:
168.am-ը մի քանի անգամ գրել է, թե նախկինների օրոք ինչպիսի դիրքեր են կառուցվել, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողությանն են անցել, և որոնք զարմանք են առաջացրել անգամ Ադրբեջանի ղեկավարության մոտ:
Արցախում կրկին գազ չկա. Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը մարտի 21-ի երեկոյան հայտնել էր՝ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը։ Գազամատակարարումն առաջին անգամ նույն սցենարով ընդհատվել էր մարտի 8-ին:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին՝ հասկանալու կողմերի ռազմական կարողությունների մակարդակը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ և հիմնականում սպառազինություն ձեռք է բերում ՌԴ-ից:
Քիչ առաջ Քննչական կոմիտեն տեղեկացրեց՝ հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:
Այսօր՝ 17:45-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, որոշում կկայացնի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
Ազգային ժողովն այսօր ընդունեց Սնդիկի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը, որով որոշ բացառություններով կարգելվի սնդիկի արտահանումը և ներմուծումը։
168.am-ի հետ զրույցում, սակայն, դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մարտի 18-ին ասել էր. «Բանալիները տրամադրվել են: Ես չեմ կարող ԲԴԽ-ի հայտարարությունները մեկնաբանել»: Գոռ Աբրահամյանը նաև ասել էր՝ բանալիներն իրենց կողմից ուղարկվելու պահից սկսած՝ քրեական գործերի ավտոմատ մակագրման համակարգի գործարկման լրիվ պատասխանատվությունը ԲԴԽ-ինն է:
Նույն օրը 168.am-ը կապ էր հաստատել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակի հետ։
Մարտի 15-ին՝ առավոտյան, Շիրակի մարզի և Երևան քաղաքի նախկին դատախազ, այժմ՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հարյուր-հազարավոր դոլարների երկարամյա ավանդներն ու վճարել դրանց դիմաց տոկոսները։
Հարցին՝ իշխանությունները չե՞ն հասկացել, որ Արցախի մի մասը զիջելով՝ խաղաղության չեն հասնում, ինչո՞ւ են շարունակում զիջումների գնալ, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ վախենում են, մյուս կողմից՝ ձևացնում են, թե իբր հավատում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների տված խոստումներին: Ինչո՞ւ եմ ասում՝ ձևացնում են, որովհետև համոզված եմ՝ իրենք էլ գիտեն, որ նրանք խաբելու են, բայց իրենց վախերը, չհակաճառելու վախկոտությունը փորձում են արդարացնել նրանով, որ հավատում են, թե խաղաղության դարաշրջան է լինելու»:
«Կառավարությունը նախանշել էր 7 տոկոսանոց տնտեսական աճ, ԿԲ-ն դրան հակառակ՝ բարձրացնում է վարկային տոկոսադրույքները շուկայում, այսինքն՝ դրա հետևանքով էլ ավելի է նվազելու տնտեսական ակտիվությունը:
Մինչ ուկրաինական պատերազմն աշխարհը նախապատրաստում է նոր աշխարհակարգի, հետսովետական տարածքում և հատկապես Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության նոր տարրերն արդեն ի հայտ են գալիս, որոնցում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վերադիրքավորման փորձերն էական ուշադրության են արժանանում:
Արցախյան մեր հավաստի աղբյուրները տեղեկացրեցին, որ բանկերի հետ Արցախի իշխանությունները բանակցություններ են վարում, ներկայացնում տարբեր առաջարկներ, որպեսզի բոլոր վարկառուների հարցերին լուծում տրվի, սակայն դեռ վերջնական լուծման գալ չի հաջողվում, քանի որ ոչ բոլոր բանկերն են փոխզիջման գնում:
«Կոկորդիլոսագետը ՔՊ-ի նեղ շրջապատում գլուխ է գովացել, թե՝ ձև չկա, հաղթելու եմ, դրա համար էլ ամենալկտի քայլերին գնում է։
Ուկրաինայի հայ համայնքը փորձում է ստեղծված դժվարությունները հաղթահարել այնպես, ինչպես մյուս ազգությունները։ Այս համատեքստում մյուս ազգերից հայերը ոչնչով չեն տարբերվում, միակ տարբերությունը հայության միասնականությունն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում Ուկրաինայում հայ համայնքի ունեցած խնդիրներին։
Մկրտչյան Արթուրն Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։ Նա մարզպետարանում պաշտոնի է անցել 2018 թվականից, երբ Գարիկ Սարգսյանն էր Արարատի մարզպետը։
Հավանաբար կհիշեք, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պաշտոնը ստանձնելուց հետո շտապեց շարունակել իրեն նախորդող նախարարի՝ Ռուստամ Բադասյանի այդպես էլ չիրագործված աշխատանքը, կամ, ավելի ճիշտ, վարչապետ Փաշինյանի հանձնարարականը՝ դատական համակարգի վեթինգի իրականացումը։
«Նկատողը պետք է զորամասի հրամանատարը լինի՝ հատուկ ստորաբաժանումների միջոցով, ու տեղեկացնի իր ղեկավարությանը։ Իսկ ղեկավարությունն էլ, եթե դրա անհրաժեշտությունը կա, ներկայացնի համայնքի ղեկավարին, վերջինս էլ իր լիազորությունների սահմաններում պարտականությունները կատարի։ Ես որևէ բանից դեռ տեղյակ չեմ, թե ինչ է ասել ռուս լրագրողը կամ ինչ է գրել, դրա մասին ձեզ որևէ տեղեկատվություն չեմ կարող տալ։
«Ադրբեջանն այստեղ ոչ միայն դուրս է եկել Արցախի ու հայի դեմ, այլև ընդհանուր աշխարհին մարտահրավեր է նետում իր պահվածքով։ Եթե այս ամենը չի դատապարտվում, վաղը նույն բանը կարող են անել նաև ուրիշները։ Թշնամու նպատակը սա է՝ խուճապ առաջացնել ու հայաթափել Արցախը և ցույց տալ, թե իրենք են Արցախի տերը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի (ԱԺ) իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել է դատարան՝ պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջով՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
Մի հատ ձեր ձեռը հետ դրե՛ք ու հանգստացե՛ք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին:
Հիմա էլ հերթական ռիսկի տակ են՝ ինչպես ներդրումները, այնպես էլ՝ տնտեսական աճը։ Ու այնքան էլ էական չէ՝ միջազգային վարկանշային ընկերություններն անփոփո՞խ կթողնեն, կնվազեցնե՞ն, թե՞ կբարձրացնեն մեր երկրի սուվերեն վարկանիշը։ Փաստերը ցույց են տալիս, որ դրանից շատ բան չի փոխվում։
Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից»:
Եթե օրգանիզմը հակված է հիվանդությանը, եթե օրգանիզմում կա մուտացիա, ապա, ցավոք սրտի, կանխարգելելը բարդ է, շատ կարևոր է այն ժամանակին հայտնաբերել, դրա համար անպայման խորհուրդ եմ տալիս մեր ազգաբնակչությանը, որպեսզի պարբերաբար դիմեն պոլիկլինիկաների իրենց բժիշկներին և անցնեն արյան ընդհանուր քննություն: Որևիցե գանգատի ի հայտ գալու դեպքում, ինչպես արդեն նշեցի՝ կապտուկներ, փոքրիկ բծեր՝ մաշկի վրա, մեծացած ավշային հանգույցները, իմունիտետի թուլանալը և շատ հաճախ ինֆեկցիաների հակվածությունը, նմանատիպ դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի կատարվեն այն մինիմալ հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են, մասնավորապես՝ արյան ընդհանուր քննությունը կարող է մեծ պատկերացում տալ:
2016 թ. սեպտեմբերին փակ դռների հետևում Ալիևին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, 30 տարի միջազգային բոլոր հարթակներում պարտություն կրած Ադրբեջանն այսօր Հայաստանի թուրքամետ իշխանության շնորհիվ դարձել է հաղթած երկիր, թեև մինչ օրս շարունակում է վախենալ Հայաստանի նախկին իշխանություններից․ Ալիևն ինքն էլ օրեր առաջ խոստովանել է դա:
Ցուցակներն ենք բերել. Վեդիի ջրային կոմիտեն ՔՊ-ի նախընտրական շտա՞բ. 168.am-ի բացահայտումը
Մարտի 18-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար, քրեակատարողական ոլորտը համակարգող Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) ղեկավար Սերգեյ Ատոմյանի և Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի ու միջազգային այլ գործընկերների հետ միասին այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շուրջ 400 տեսախցիկներից բաղկացած տեսահսկման համակարգ էր ներդրվել:
Պետք է ասեմ, որ, այո, պատերազմի օրերին կամ դրանից առաջ դանդաղություն կար, բայց պասիվություն՝ ոչ, քանի որ աշխատանքները միանշանակ շարունակվում են, թեպետ ցուցադրական չկան: Գոնե դաշնակցական երիտասարդները տարբեր առիթներով դուրս են եկել Սումգայիթի խնդրով, ռազմագերիների հարցով: Իսկ նվազ ակտիվ վիճակը պայմանավորված է ահավոր խորը հիասթափությամբ: 44-օրյա պատերազմի ելքը նաև Սփյուռքի համար էր ցնցում: