Թշնամին շարունակում է կրակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արյունի վրա կառուցված շոուին ի պատասխան՝ ստիպված է իրականությունը ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել հայտարարության տեքստի հետ կապված։
Ճակատեն-Ծավ հատվածում կրակոցները շուրջ կես ժամ է՝ դադարել են. Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում և հարակից տարածքներում հնչող կրակոցների ձայները պարզ լսվում են, բնակիչներին չեն տարհանել, սակայն երեխաներին գյուղից հանել են։ 168.am-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը։
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թշնամին դադարեցրել է կրակոցները։
Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված NEWS.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ներկայացրեց վերջին տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին:
168.am-ի հետ զրույցում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ մասին կտեղեկացնի սահմանված ժամկետում:
168.am-ը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք հրադադարի ռեժիմի պահպանության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել և առհասարակ այս պահին ինչ իրավիճակ է տիրում սահմանին։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«ԵԿՄ-ն բանակի կողքին է, այսօր էլ՝ հայ զինվորի կողքին է՝ սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակում ԵԿՄ անելիքներին:
ՌԴ-ն իր ծայրաստիճան մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։
Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրետակոծությունն առավոտյան ժամը 5-7-ը թուլացել է, ապա նորից ինտենսիվ դարձել։
Գյուղապետի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով գյուղում որևէ մեկը վնասներ չի կրել, սակայն որոշել են բնակչությանը տարհանել։
Հենց այս պահին կրակոցները շարունակվում են։ Ինքս հիմա պատրաստվում եմ իմ գյուղի կանանց և երեխաներին տարհանել։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը դիմել է մեծածավալ սադրանքների Գեղարքունիքի, Սյունիքի սահմանային հատվածներում։
«Որոշ տեղերում կրակոցներ կան, մնացածը նորմալ է։ Վարդենիս քաղաքից որևէ բնակիչ չի տարհանվել»,-շեշտեց Ահարոն Խաչատրյանը։
«Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ։ Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի նոր հրապարակվի։ Այս է պատճառը նաև, որ մենք նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով՝ մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում․․․»։
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը ներկայացրեց պաշտոնական հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
«Մարդ չի մնացել, սաղ դուրս են եկել: Ահավոր վիճակ է, տան վրայով սնարյանդներն անցնում են, Սոթքի զորամասը լրիվ քարուքանդ արեցին: Ծանր տեխնիկա են աշխատացնում, միայն հրետանի է աշխատում…»,- ասաց Ավետյանը, ապա հավելեց, որ մութ է շատ բաներ տեսանելի չէ, բայց ավերածություններն ահռելի են:
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրվել: Նա ավտոշարասյունով շտապել է կառավարության շենք: Ըստ տեղեկությունների` շուտով կհրավիրվի նաև Անվտանգության խորհրդի նիստ:
Տարեսկզբի առաջին 3 ամիսներին Ադրբեջանից, որպես զբոսաշրջիկ, Հայաստան էր եկել 3 քաղաքացի։ Ադրբեջանցիները համարձակվել էին գալ ու նույնիսկ մի քանի օր մնալ Հայաստանում։
Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նաև նրա անձնական մարզիչն է:
«Եթե Ռուսաստանի գործերն Ուկրաինայում հաջող ընթանան, մենք այստեղ պատերազմ չենք տեսնի: Ցավով եմ ասում, որ մեր ամբողջ հույսը՝ մեր անվտանգության հետ կապված, թող որ՝ դաշնակից, թող որ՝ բարեկամ, բայց Ռուսաստանի ԶՈւ հաջողությամբ է պայմանավորված, որովհետև օրվա կապիտուլյանտական ռեժիմն այնպիսի ողորմելի վիճակի է հասցրել Հայաստանի անվտանգային համակարգը, որ ինքնուրույն դիմակայել անվտանգային սպառնալիքներին Հայաստանն ունակ չէ»:
Պարզ է, որ արևմտյան համանախագահներnվ ասում են, թե նոյեմբերի 9-ից հետո Մոսկվայի միջնորդությամբ փաստաթղթերը ժամանակավոր են, կրում են շրջանակային բնույթ, և հարկավոր է նոր փաստաթուղթ, կա նաև ԼՂ կարգավիճակի հարցը, հակամարտությունը լուծված չէ:
«Փոխարենն այս իշխանությունը պատրաստվի ու ժողովրդին պատրաստի նոր պատերազմի, ընդհակառակը՝ թմրեցնում է հասարակության գիտակցությունը, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հողերի հանձնումը, որովհետև բոլոր քաղաքական զարգացումները և պատերազմում պարտությունն ինձ թույլ է տալիս հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս մարդիկ չեն եկել պետական շահը սպասարկելու, այլ երկրի պետականությունը կործանելու համար։
Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով նոր պատերազմի է պատրաստվում և հոխորտում, իսկ Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղը ժամը 14:00-ին այցելելու է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք’ վարելու ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը: Ուշագրավ է, որ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է, որը վերաբերում է ԵՊՀ կանոնադրության այնպիսի փոփոխությունների, որոնցով բուհի կառավարումն այսուհետ պետք է իրականացվի ուղղահայաց, դեկաններին […]
«Նման դեպքերում ուրիշներին մեղադրելով, թաքնվելով և ամենաարդարը ձևանալով՝ հաշտության չենք հասնի երբեք։ Հաշտություն ասելով, սակայն, պետք է հիշենք, որ դա չի ենթադրում, որ պետք է ոչ ասել արդարադատությանը. հաշտությունն առաջին հերթին արդարադատություն է ենթադրում. սա չափազանց մեծ կարևորություն ունեցող հանգամանք է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ աղետի մեջ հայտնված մեր երկրում ցավալիորեն որևէ համակարգ ըստ նպատակի չի գործում և, առհասարակ, մեր երկիրը նպատակ չունի՝ ապրում ենք անորոշության մեջ։
Ի դեպ, մասնագետներն ասում են՝ սա Գորիսի դեպքում նորություն է։