
Ավելի լավ էր՝ Տիգրան Ավինյանը չդիմեր դատարան, քան այսպես խայտառակվեր. Էդգար Ղազարյան
«Տպավորություն ունեմ, որ Տիգրան Ավինյանն ուղղակի այս պահին ջախջախվում է դատական նիստերի դահլիճում, և եթե նրա արժանապատվությունը ստորացվում է, ապա ստորացվում է պատասխանող կողմի հստակ փաստարկների արդյունքում»,- «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստի ընդմիջման ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Էդգար Ղազարյանը նաև նկատեց, որ Դավիթ Սարգսյանի և 168.am-ի տեսակետներն անխոցելի են, իսկ «այս դատավարությունն ընդամենը հերթական առիթն է ցույց տալու Տիգրան Ավինյանի՝ այս պահի դրությամբ ամենաազդեցիկ կոռուպցիոն գործչի կերպարը»:
Մանրամասները՝ տեսանյութում