Երբ ասում են՝ ռեսուրս չունենք, թշնամուն ասում են՝ խփի՛ր մեզ. սուտ է, ռեսուրս ունենք. Արման Աբովյան
Աժ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ իշխանության առաջ քաշած նարատիվները՝ «գերբ», «եկեղեցու պատմություն, ռեսուրս չունենք» և այլն, ժողովրդին հիմարացնելու համար է:
«Նախ՝ ժողովրդին ով համարում է հիմար, վաղ թե ուշ պատժվում է:
Հետո՝ երբ մեզ ասում են՝ մենք ռեսուրս չունենք, նշանակում է այն, որ թշնամուն հրավիրում են երկիր, որ մեզ խփի: Ինչը, ըստ էության, սուտ է, որովհետև ռեսուրս ունենք, ամեն ինչ էլ ունենք:
Հաջորդը՝ անճարության մշտական գեներացումն է. վերջ, մեր տեղը որոշել են, ով գա՝ մեկ է, ինքը բան չի կարող անել. դա էլ է սուտ»,- արձանագրեց քաղաքական գործիչը:
Ինչ անել հարցին ի պատասխան՝ Արման Աբովյանը կարևորեց մի քանի ուղղություններով աշխատանքը, այդ թվում՝ խոշոր կազմակերպությունների ներգրավմամբ աշխարհում իրազեկման արշավների իրականացումը:
Մանրամասները՝ տեսանյութում