Հետաքրքիր էին թե՛ Հայաստանի ժուռնալիստների միության, թե՛ Օլիմպիական կոմիտեի նախաձեռնությունները. Վահե Հովհաննիսյան

«Շրջափակում. Օր 220»  թեմայով քննարկման ժամանակ Արցախի ապաշրջափակման հարցով գործողությունների օրինակներին անդրադառնալով՝  «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը ողջունեց Հայաստանի Օլիմպիական կոմիտեի և Ժուռնալիստների միության իրազեկման արշավները:

«Շատ հետաքրքիր բան էր մտածել Օլիմպիական կոմիտեն. նամակներ են գրել աշխարհի Օլիմպիական կոմիտեներին, և վստահ եմ՝ լայն արձագանք է ստանալու. մեծ համայնք է, և շատ ազդեցիկ մարդիկ են այնտեղ:

Շատ հետաքրքիր էր Ժուռնալիստների միության գաղափարը. աշխարհում սփռվող հայկական մեդիայի գլխագրերը դնել Արցախի շրջափակման օրերի թիվը, և այլն»,- մանրամասնեց գործիչը:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31