Փողերի լվացում, նվիրաբերություններ. Փաշինյանի օրոք ծավալները կրկնապատկվել են

Նախորդ իշխանություններին կոռուպցիայի, թալանի, փողերի լվացմամբ զոքանչներին ու բաջանաղներին աջ ու ձախ գույքեր նվիրաբերելու մեջ մեղադրած Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք կասկածելի նվիրատվություններն իրենց ծավալներով գերազանցել են նախկինների օրոք արձանագրած թվերը։

Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների՝ վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը:

Այսպես.

  • 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երևանում, 8674 գործարք՝ մարզերում,
  • 2021 թվականին՝ 5882 գործարք Երևանում, 12060՝ մարզերում,
  • 2022 թվականին՝ 7334 գործարք Երևանում, 15765՝ մարզերում:

Քանի որ փողերի լվացման հետ կապակցված այս կրկնապատկված ծավալները սկսել են անհանգստացնել իշխանություններին, և վերջիններս, հավանաբար, մտածում են, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից, ուստի որոշել են փոփոխություններ կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում։

Կարդացեք նաև

Թեև այս օրենքով նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի վրա դրված է կեղծ և շինծու գործարքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականություն, սակայն, քանի որ նման պարտականությունն ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված և նկարագրված բոլոր ռիսկերը, ուստի օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը (նոտարները) մանրամասն հաշվետվություններ կներկայացնեն նվիրատվության բոլոր գործարքների, նվիրաբերվող գույքի արժեքի վերաբերյալ։

Այդ տեղեկությունները, ըստ Կառավարության, պարտադիր կլինեն՝ հետագայում դրանց մոնիթորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաև առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման միջոցով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ սա նաև հնարավորություն է կոռուպցիոն որոշակի սխեմաներ բացահայտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս