Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ստորագրելու է մի փաստաթուղթ, որից հետո գուցե ժողովուրդն իրեն իշխանությունից հեռացնի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու է։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդգար Հովհաննիսյանն արձագանքելով այս հարցերին՝ նկատեց՝ բազմիցս հայտարարվել է, որ Արցախից հրաժարվելը սպառնալիքի տակ է դնում առհասարակ Հայաստանի գոյությունը, քանի որ այն շրջանակները, որոնք Արցախն ընկալում էին՝ որպես հոգս կամ խարիսխ, որը կկտրեն, և նավն առաջ կգնա՝ այդպես չէ։
«Երեկ երեկոյան ժամը 20-21-ն ընկած ժամանակահատվածից հետո կրակոցներ առհասարակ չի եղել։ Երեկ ժամը 15։00-ի սահմաններում բնակիչներից մեկը թշնամու կրակոցից վնասվածք է ստացել, վիրավորումը բեկորային է, կյանքին վտանգ չի սպառնում։ Խաղաղ բնակիչը ոտքից է վիրավորվել, մինամյոտի ասկոլկան է մի քանի տեղից խփել, այս պահին հիվանդանոցում է»,- եզրափակեց Արտակ Զադայանը։
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման մի քանի օրերի ընթացքում աննախադեպ դիվանագիտական և ռազմաքաղաքական ուղերձներ են հնչում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը սեպտեմբերի 15-ին կեսօրից առաջ հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության նախագահը և Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունն այս պահին գտնվում են Երևանում։
Ո՞րը պետք է լինի հոգևորականության առաքելությունն այսօր՝ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ այդ առաքելությունը միշտ նույնն է՝ խոսք ասել ժողովրդին:
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հաղորդմամբ՝ 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Բաքուն էլ երեկ իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է միակողմանիորեն Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին փոխանցել 100 հայ զինծառայողի դի։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ չի քննարկելու ՍԴ դատավորի թեկնածուի հարցը, քանի որ Սահմանադրական դատարանի կարգավիճակը, հեղինակությունը վաղուց արդեն նսեմացվել է, երբ ապագայում ԿԸՀ նախագահացուի թեթև ձեռքով, նախագծով իշխանության կողմից ընդհանրապես ձևախեղվեց Սահմանադրական դատարանը:
Բաղրամյան պողոտայում ԱԺ «Պտիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քիչ առաջ հայտարաեց, որ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորներով մտնելու են ԱԺ շենք և սպասեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին: Նպատակը մեկն է՝ սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց:
Հայկ Մամիջանյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ մուտքից մտնում են ԱԺ և սպասում են ՔՊ–ական պատգամավորներին։
Այս պահին Պռոշյան փողոցում՝ Կոնդի կառավարական առանձնատների հատվածում, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված՝ հիմնականում քողարկված։ Այս մասին Պռոշյան փողոցից հաղորդում է 168.am-ի թղթակիցը։
Քաղաքացիները մեկ ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին, որ գնան ԱԺ
Պաշտպանության նախարարությունը երեկ, ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ցանկանում էին լռեցնել լրատվամիջոցներին, որ Արցախում տեղի ունեցողի իրական պատկերը հանրության համար հասանելի չլինի, հայտարարություն է տարածել, որում մեկ անգամ ևս հորդորել էր հետևել միայն պաշտոնական լրահոսին:
«Արցախում ժողովուրդը դուրս է եկել իր բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որի տողատակերը բոլորս էլ հասկանում ենք: Ժողովուրդը դուրս է եկել փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը լումա չունի ներդրած Արցախի անկախության մեջ և չի կարող Արցախի ճակատագիրը որոշել»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Հայ-ադրբեջանական պատերազմի երկրորդ օրը ՀՀ ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավոր համարվող Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ընդգծված չեզոքություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ դիվանագիտական բառապաշարը կենտրոնացնելով ՌԴ միջնորդական, հրադադարին ուղղված ջանքերի ու կողմերի հետ մշտական կապ պահպանելու վրա:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է։
«Եթե թուրքը հասնի Երևան, հետո՝ Աշոցք, ոչ մի բան այլևս չի մնա՝ ո՛չ ընտանիք, ո՛չ զավակ, ո՛չ սրբություն»․ Գագիկ Մինասյան
«Ռուսաստանում շատերը կարող է տանջվեն, որ Ռուսաստանը զիջի դիրքերը Հայաստանում ու Ղարաբաղում, բայց դա շատ հավանական է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Հայաստանի դեմ:
Մինչ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ հայտարարում էր, որ իրենք ոչ հրապարակային ֆորմատով քննարկել են ռազմական դրություն հայտարարելու հարցը և եկել այն եզրահանգման, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնում է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մեր ունեցած 105 զոհի ու տարածքային կորստի մասին:
ՌԴ ԱԳՆ հատուկ դեսպանը խաղաղության պայմանագրով գալիս է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հարցին պատասխանելիս անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյաներին, նրանց ստեղծած ԱԱԾ պահեստազորի սպաների միությանը և հայտարարեց, որ նրանց կեսը լրտեսներ են եղել։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Հայաստանի սահմանների վրա նպատակ ունի ճնշել Հայաստանին, որպեսզի Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
LIVE. 168TV-ն ուղիղ միացմամբ անդրադառնում է ստեղծված իրավիճակին
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, ըստ որոնց՝ թշնամին կիլոմետրերով ներխուժել է ՀՀ տարածք, և թե թշնամական կողմը պատրաստ է 100 դի վերադարձնել:
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Բաքուն պատրաստ է միակողմանիորեն հայկական կողմին հանձնել մինչև 100 հայ զինվորի դիերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի բանտարկյալների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Ռուստամ Բաքոյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ճիշտ է, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, սակայն մինչև այս պահը չգիտեն դաշնակից երկիր Ռուսաստանի արձագանքը։
«Ես երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․․․»,- հայտարարեց Փաշինյանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ համացանցում ակտիվ տեղեկություններ են տարածվում, տեսանյութեր են պտտվում առ այն, որ մարդիկ օգնություն են հավաքում, զրահաբաճկոններից են խոսում։ Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս պահին նման բանի կարիք կա՞։