«Պարզվում է՝ իմ 6 րոպեանոց նյութում բերած որևէ փաստ Ավինյանն և ներկայացուցիչը չի վիճարկում». Դավիթ Սարգսյան
«Նախնական դատական նիստի ժամանակ մենք այդպես էլ չպարզեցինք՝ մեզնից ի՞նչ են ուզում: Երկու պաշտպանների հետևողական հարցադրումներին, թե որ փաստերն են նրանք վիճարկում, պատասխաններ այդպես էլ չգտան: Քանի որ պարզվում է՝ իմ այդ 6 րոպեանոց նյութում ներկայացված որևէ փաստ իրենք չեն վիճարկում, բոլորի հետ էլ համաձայն են»,- «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստի հետաձգումից հետո 168.am-ի հետ զրույցում նշեց լրագրող, մեկնաբան Դավիթ Սարգսյանը:
Լրագրողը չգիտի, թե ինչը հերքելու պահանջով է հայցը ներկայացվել, քանի որ հայցվոր կողմն ընդունում է փաստը, բայց վիրավորվում է գնահատողական դատողությունից:
Մանրամասները՝ տեսանյութում