Ջանջուղազյանի ղեկավարած կառույցը բյուջեի վրա թանկ է նստում. բիզնես կենտրոնում վարձը դարձել է 39 միլիոն դրամ

Կառավարության պահուստային ֆոնդից 5 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել Ատոմ Ջանջուղազյանի ղեկավարած Հաշվեքննիչ պալատին. Այս գումարն ուղղվելու է պալատի աշխատանքի կազմակերպման համար վարձակալված տարածքների՝ բարձրացված վարձավճարների մարմանը։

Հաշվեքննիչ պալատը թանկարժեք՝ «Վարդանանց բիզնես» կենտրոնում վարձակալել է տարածքներ երեք տարբեր անձանցից՝ ընդհանուր 562.6 քմ, տարեկան վարձավճարի չափը՝ 33 միլիոն դրամ։

2023 թվականին, սակայն, վարձատուները դիմել են Պալատ՝ 2023թ. հուլիսի 1-ից վարձակալության գումարների ավելացման պահանջով, ինչի համար Կառավարության պահուստային ֆոնդից հերթական հատկացումն է արվել և այսուհետ տարեկան 33 միլիոնի փոխարեն՝ բյուջեից կվճարվի 39 միլիոն դրամ, որ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը կարողանա աշխատել «Վարդանանց բիզնես» կենտրոնում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31