COP17–ի համար Երևանում 545,5 մլն դրամով կհիմնանորոգվի Ոսկերիչների փողոցը

ՀՀ կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։

Համաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Ըստ նախագծի հիմնավորման` անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։

Այս նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545,5 մլն դրամ, որից 535,3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողությանը, իսկ 3,2 մլն դրամը՝ հեղինակային հսկողությանը։

Հիմնանորոգվելու է Ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։

Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը, կառուցել նոր ջրահեռացման համակարգ, անցկացնել արտաքին լուսավորություն, վերակառուցել մայթերն ու երթևեկելի մասը, ինչպես նաև իրականացնել ճանապարհային կահավորման և երթևեկության անվտանգության ապահովման այլ աշխատանքներ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ աշխատանքները պետք է ֆինանսավորվեն արդեն երրորդ եռամսյակից, որպեսզի հիմնանորոգումն ավարտվի մինչև COP17-ի մեկնարկը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031