Բաժիններ՝

Մալայզիան մտադիր է արտաքսել Իսրայելի բոլոր քաղաքացիներին

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ կառավարությունն անհապաղ կարտաքսի երկրում գտնվող բոլոր իսրայելցիներին։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, որոշումը կայացվել է այն լուրերի ֆոնին, թե Իսրայելի քաղաքացիները մասնակցել են «Ֆորեսթ Սիթի» մասնավոր բնակելի համալիրի կառուցմանը։

«Եթե Իսրայելի որևէ քաղաքացի հայտնաբերենք, անմիջապես կարտաքսենք, քանի որ մենք չենք ճանաչում Իսրայել պետությունը»,— նշել է նա։

Քանի որ Մալայզիան դիվանագիտական հարաբերություններ չունի Իսրայելի հետ, իսրայելական անձնագիր ունեցողները չեն կարող երկիր մուտք գործել առանց հատուկ թույլտվության։

Երեկ տեղական իշխանությունները կոչ են արել հետաքննել այն տեղեկությունները, թե երկքաղաքացիություն ունեցող Իսրայելի քաղաքացիները ներգրավված են «Ֆորեսթ Սիթիի» բնակելի համալիրի շինարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031