Բաժիններ՝

Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը. զոհվել է նվազագույնը 158 մարդ

Փարիզի 7 շրջաններում երեկ երեկոյան գրեթե միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, ինչի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, սպանվել է նվազագույնը 158 մարդ:

Ավելի քան 100 մարդ է սպանվել Փարիզի «Բատակլան» թատրոնում ահաբեկիչների կողմից հանդիսատեսին պատանդ վերցնելիս, ևս 40 մարդ ահաբեկչությունների զոհ է դարձել Փարիզի այլ շրջաններում, հայտնում են AFP-ն ու Reuters-ը:

Ահաբեկչությունը խոշորագույնն է Ֆրանսիայի պատմության մեջ: Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչի, որը, ենթադրաբար, ԴԱԻՇ-ի անդամ է:
Նախ՝ անհայտ անձինք կրակ են բացել Փարիզի 10-րդ օկրուգի ռեստորաններից մեկում, հետո հայտնվել է տեղեկություն, թե «Բատակլան» թատրոնում, որտեղ տեղի էր ունենում ամերիկյան ռոք խմբի համերգը, պատանդ է վերցվել շուրջ 100 մարդ, հանդիսատեսի մի մասին հաջողվել է փախչել: Ականատեսների խոսքով՝ ահաբեկիչներից մեկը բղավել է. «Սա Սիրիայի համար է»:

fransia.jpg222

Միաժամանակ, տեղեկություն էր հայտնվել, թե անհայտ անձինք կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, ովքեր շրջապատել էին թատրոնի շենքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 կամ 3 պայթյուն է տեղի ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղը: Խաղը դիտելու էր գնացել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

images

Ինչպես հայտնել է iTele հեռուստաալօքը, Փարիզի 11-րդ օկրուգի մի քանի պայթյունները կարող էին իրականացնել մահապարտ-ահաբեկիչները:
Ավելի ուշ, Monde-ը հայտնել էր, թե 3 ահաբեկիչ է իրեն պայթեցրել մարզադաշտի հարևանությամբ, որին զոհ է դարձել 3 մարդ:

Փարիզի քաղաքապետարանը կոչ է արել փարիզցիներին դուրս չգալ տներից: Կապված մեծաթիվ զոհերի հետ՝ Փարիզի հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմի պայմաններում:

iTele հեռուստաալիքի թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները որոշում են կայացրել գրոհել թատրոնը այն բանից հետո, երբ հասկացել են, որ ահաբեկիչները բանակցել չեն ցանկանում:

original

BFMTV հեռուստաալիքի տվյալով՝ ահաբեկիչները գնդակահարել են պատանդներին: Թատրոնի գրոհի հետևանքով սպանվել է 2 ահաբեկիչ:

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, երկրի վարչապետը, ՆԳՆ ղեկավարն ու արդարադատության նախարարը ժամանել են թատրոն, որտեղ ոստիկանությունը ավարտել էր գրոհը:

Ֆրանսիան արտակարգ դրություն է հայտարարել իր ողջ երկրի տարածքում ու փակել պետական սահմանները:

661121_main

Բազմաթիվ երկրներ ցավակցություններ են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին ու առաջարկել իրենց օգնությունը:

Իրենց ցավակցություններն են հայտնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի ու բազմաթիվ այլ երկրների նախագահներ:

78449_5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս