Պարսից ծոցում «Patriot»-ի վաճառքից Վաշինգտոնը կարող է ավելի քան 37 մլրդ դոլար եկամուտ ստանալ

Պենտագոնի փաստաթղթերի ուսումնասիրելով՝ ռուսական РИА Новости-ն պարզել է, որ ԱՄՆ-ն կարող է ավելի քան 37 միլիարդ դոլար վաստակել Մերձավոր Արևելքի դաշնակիցներին «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքից։

Գործակալության տվյալներով՝ 2026-ի մարտ-մայիս ամիսներին Պենտագոնը Կոնգրես է ներկայացրել յոթ ծանուցում՝ ԱՄԷ-ի, Քուվեյթի, Բահրեյնի և Կատարի հետ նոր գործարքների և գործող համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ։

Պաշտպանական պատվերների ամենամեծ բաժինը բաժին է ընկնում Քուվեյթին՝ 19․8 միլիարդ դոլար։ ԱՄԷ-ն նախատեսում է ծախսել 11․81 միլիարդ դոլար, Քաթարը՝ 4․01 միլիարդ, իսկ Բահրեյնը՝ 1․625 միլիարդ դոլար։ Համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է 37․245 միլիարդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031