Մերձավոր Արևելքի ապակայունացումը հետևանք կունենա համաշխարհային տնտեսության համար. Պեսկով

Ռուսաստանն արձանագրում է, որ Պարսից ծոցի գոտում իրավիճակի ապակայունացման հերթական փուլ է նկատվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս ամենը համաշխարհային տնտեսության համար շարունակական բացասական հետևանքների կարող է հանգեցնել, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները իրանցի գործընկերների հետ։ Նրա խոսքով` Իրանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգի համար դեռ չի դիմել։

Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը բավարար չեն, սակայն միջազգային տնտեսությունը ևս այսօր դժվարությունների է բախվում։

«Աճի տեմպերը, ինչպես բազմիցս նշել է նախագահը, բավարար չեն, բայց, միջազգային տնտեսությունն ընդհանուր առմամբ նույնպես այսօր բավականին տխուր վիճակում է, այդ թվում՝ Պարսից ծոցի հակամարտության հետևանքների պատճառով», – ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տնտեսական դժվարություններ ունեն և՛ Արևմտյան Եվրոպայի երկրները, և՛ որոշ ասիական երկրներ, և Ռուսաստանն այդ առումով բացառություն չէ։

«Բոլորը լավ գիտեն այն դժվարությունների մասին, որոնց միջով անցնում է մեր տնտեսությունը։ Այդ դժվարությունները կրիտիկական չեն։ Եվ կառավարությունն ու նախագահը պարբերաբար քննարկում և հասկանում են, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու և շտկելու համար», – ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031