Բաժիններ՝

Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան

Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջին հայտարարել է, որ երկրի զինված ուժերի նպատակն է «աստիճանաբար տարածել իրենց իշխանությունը Լիբանանի ողջ տարածքում, այդ թվում՝ հարավում»։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Ֆրանսիայի Սենատի կողմից Փարիզում կազմակերպված համաժողովում ելույթ ունենալով՝ նախարարը նշել է, որ այս նպատակի իրագործումը կախված է Լիբանանի ողջ տարածքից իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումից:

«Ոչ մի պետություն չի կարող ավարտին հասցնել իր ինստիտուտների և ինքնիշխանության կառուցումը, քանի դեռ իր տարածքի մի մասը գտնվում է օկուպացիայի ներքո։ Օկուպացիան թուլացնում է պետական ինստիտուտները, խորացնում լարվածությունը, հետաձգում քաղաքական և անվտանգության կայունության վերականգնումը և խոչընդոտում պետությանը՝ իր տարածքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու հարցում»,- ասել է Ռաջին։

Նախարարը նաև նշել է, որ «Հեզբոլլահ»-ի ռազմական ներկայությանը վերջ տալու որոշումը «ոչ արտաքին ճնշումների արձագանք էր և ոչ էլ դիվանագիտական բանակցությունների արդյունք, այլ զուտ ազգային կամքի արտահայտություն, որ պետությունը չի կարող լիովին վերականգնել իր հեղինակությունը, քանի դեռ կան զինված խմբավորումներ, որոնք գործում են իր սահմանադրական լիազորություններից դուրս»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031