Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին, բայց իր մասով անելու է առավելագույնը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են աջակցել ընդդիմադիր մյուս ուժերին՝ ընտրությունների ժամանակ վերահսկողություն ապահովելու հարցում: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմայանը հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

«ՀՀԿ-ն իր ողջ պոտենցիալը ներդնելու է՝ ապահովելու համար հավաքական ընդդիմության հաղթանակն ընտրական գործընթացում։ Պատրաստ ենք համագործակցել բոլոր իրական ընդդիմադիր ուժերի հետ, խոսքը միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասին չէ։ Ով՝ որտեղ, որ բնակավայրում, որ մարզում կհասկանա, որ Հանրապետականը կարող է իր խոսքով կամ ներկայությամբ որևէ կերպ աջակցել, պատրաստ ենք օգնել»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերը հնարավորություն ունեն ընտրական հանձնաժողովներում ներկայացվածության հետ կապված, ըստ այդմ ընտրական պրոցեսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հետ կապված տարբեր գործընկերների հետ այդ թեմայով խոսել են։

«Մենք կանենք այնպես, որ ոչ միայն ամբողջ Հայաստանի տարածքում այդ վերահսկողությունը հանձնաժողովների անդամների միջոցով ապահովենք, այլև միմյանց փոխլրացնելով՝ փորձենք ընտրական պրոցեսի այդ կարևոր փուլում վերահսկողական ֆունկցիան իրականացնել»,- ասաց Աբրահամյանը։

Թե այլ ինչ ուժերի են աջակցում կամ օգնում, Աբրահամյանը հստակ պատասխան չտվեց։

Նա հիշեցրեց, որ ապրիլի կայացած համագումարում ՀՀԿ-ն ընդունել էր հայտարարություն, որտեղ հստակ ձևակերպել էր իր անելիքներն ու պատկերացնումները ինչպես ընտրական պրոցեսների, այնպես էլ հավաքական ընդդիմությանն իր սատարումը հայտնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031