Թրամփը Իրանին կոչ է արել ավելի արագ գործարք կնքել իր հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել արագ համաձայնության գալ գործարքի հարցում և կրկին սպառնացել է, հակառակ դեպքում, վերսկսել հարվածներն Իրանին։

«Մենք նրանց ավելի ուժեղ կհարվածենք, քան այսօր, եթե նրանք արագ չհամաձայնեն գործարք ստորագրել», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը կրկին նշել է, որ Իրանը «կառավարում են լուսնոտները, որոնք անպայման կկիրառեն միջուկային զենք, եթե ունենան այն»։

Նույն գրառման մեջ Թրամփը հայտնել է, որ Իրանն ուրբաթ գիշեր գնդակոծել է Հորմուզի նեղուցից դուրս եկող երեք ամերիկյան ականակիրները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ականակիրները չեն վնասվել, իսկ ամերիկյան զինվորականները արդյունավետ հակահարվածներ են հասցրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031