Բաժիններ՝

Հայրենական մեծ պատերազմի քանի՞ վետերան է ապրում Հայաստանում

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան է ապրում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման փոխնախագահ Ելենա Շուվաևան։

Նրա խոսքով՝ առողջական վիճակի պատճառով ոչ բոլորը կկարողանան մասնակցել տոնական միջոցառումներին։

Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել Երևանում։ Միավորման ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ, իսկ այնուհետև կմիանան «Անմահ գնդի» երթին։

«Այս տարի ավանդաբար կանցկացվի «Անմահ գունդ» ակցիան։ Երթի մասնակիցները ժամը 12:00-ին կհավաքվեն Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ և կքայլեն մինչև Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակ»,- ասել է Շուվաևան։

Հիշեցնենք, որ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 600 հազար զինվոր, նրանցից 300 հազարը զոհվել են։ Հայաստանը տվել է Խորհրդային Միության 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և 1 ծովակալ։ Ընդհանուր առմամբ պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության 20%-ը։ Սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից այլ երկրների շարքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031