Թրամփը Բրազիլիայի նախագահին վստահեցրել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնը Կուբա ներխուժելու մտադրություն չունի։ Նրա խոսքը մեջբերել է EFE լրատվական գործակալությունը։

«Եթե ինձ ճիշտ են թարգմանել նրա խոսքը, ապա նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա», – ասել է Լուլա դա Սիլվան։

Բացի այդ, Թրամփի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է օգնել Կուբայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները լուծելու գործում։

«Կուբան տրամադրված է երկխոսության և այնպիսի լուծում գտնելու, որը թույլ կտա վերջ դնել ամերիկյան շրջափակմանը։ Այս շրջափակումը չի կարողացել Կուբային զրկել այն ազատությունից, որը նա ձեռք է բերել հեղափոխության շնորհիվ», – հավելել է Լուլա դա Սիլվան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031