ՌԴ-ի հայտարարած հրադադարից հետո ՀՕՊ ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել. ՊՆ
Ռուսաստանի հայտարարած հրադադարից հետո հակաօդային պաշտպանության ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 8–ին՝ Մոսկվայի ժամանակով 0:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները264 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԹՍ–ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Թաթարստանի, Մոսկվայի մարզի տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։



