Բաժիններ՝

Անվտանգության ուժեղացված ռեժիմ Ռուսաստանում՝ Հաղթանակի օրվան ընդառաջ

Մայիսի 9-ին նացիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ հաղթանակի օրը տոնելու համար Մոսկվայում կայանալիք շքերթին ընդառաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ուժեղացված անվտանգության ռեժիմին։

«Դուք գիտեք, որ կարևորագույն տոների նախօրեին, և, իհարկե, Հաղթանակի օրը, համապատասխան ծառայությունները միշտ էլ ձեռնարկում են անվտանգային լրացուցիչ միջոցառումներ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այս տարի հավելյալ քայլեր են իրականացվում՝ հաշվի առնելով «բավականին բարդ օպերատիվ իրավիճակը և Ուկրաինայից ահաբեկչական սպառնալիքը»։

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Ռուսաստանում «վախենում են», որ Մայիսի 9-ի «շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կթռչեն»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, սպառնալով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:

Մոսկվան Կիևում գտնվող դիվանագետներին տարհանման կոչ է անում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի։

Ի պատասխան՝ Ուկրաինան հայտարարել էր մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից անժամկետ հրադադար հաստատելու առաջարկի մասին՝ կոչ անելով Ռուսաստանին փոխադարձաբար արձագանքել դրան:

2007 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի, հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսական լայնամասշտաբ ներխուժումից չորս տարի անց Ուկրաինան համալրել է հեռահար զինատեսակների զինանոցը՝ ընդլայնելով թե՛ անօդաչու թռչող սարքերի, թե՛ հրթիռների արտադրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031