Եկել է մաքրվելու ժամանակը. Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ընտրարշավի մեկնարկի առիթով

Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք`ստից, կեղծիքից, մեղքերից:

Մենք որպես ժողովուրդ շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է:

Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները:

Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք`հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:

Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:

Եկել է մաքրվելու ժամանակը:

Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:

Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:

Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ:

Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է:

Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը`բարուց, մարդուն`օրգանիզմից, սերը`ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:

Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:

Մաքրվենք, որ մաքրենք:

Գնանք, որ գնան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031