Հորմուզի նեղուցում հինգշաբթի առաջին անգամ հարձակման է ենթարկվել չինական նավթատար լցանավ
Հորմուզի նեղուցում լարվածությունը կտրուկ աճել է առևտրային նավերն ուղեկցելու ԱՄՆ փորձերից հետո, ինչի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի շարք հարվածներ է հասցրել տարբեր երկրների պատկանող առևտրային նավերին. հայտնում է Caixin Global-ը:
Աշխարհում կոնտեյներային փոխադրումների ոլորտում երկրորդ խոշորագույն ընկերությունը՝ CMA CGM-ը, մայիսի 6-ին հայտարարել է, որ իր «Սան Անտոնիո» փոքր բեռնարկղային նավը նախորդ օրը հարձակման է ենթարկվել նեղուցով անցնելիս, ինչի հետևանքով անձնակազմի անդամներ են վիրավորվել, իսկ նավը վնասվել է:
Ինչպես չինական պարբերականին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, սա առաջին դեպքն էր, երբ հարձակման է ենթարկվել չինական նավթատքր լցանավ:



