«Ժողովո´ւրդ, մենք հիմա լիցենզավորում ենք մի բան, որը դադարեցվել է լիցենզավորել 1989 թ. ապրիլի 4-ից, Ռիժկովի հայտնի որոշումից հետո: Սա կատակ բան չի, 1 դրամի կամ 1000 դրամի խնդիր չի: Այդ գործունեությունն այլևս լիցենզավորվում է: Մենք ստեղծում ենք հերթական խոչընդոտը, հերթական արգելքը ՀՀ արտաքին առևտրատնտեսական գործունեության մեջ»,- ասաց Հ.Բագրատյանը:
Այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ պատագմավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ նախագիծը քվեարկության դնել չի կարելի, քանի որ այն տուրքի մասին չի և տուրք չի:
Այսօր ստորագրվելու է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը: Այս մասին քիչ առաջ Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրվելու է օրվա երկրորդ կեսին:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվարին` նախորդ տարվա հունվարի նկատմամբ, աճել է 5.5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների զեկույցից։ Փաստորեն, տարին վատ չենք սկսում։
«Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարում հայաստանյան «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը: Այն «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության անդամ է: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ գույքագրման նախաձեռնողը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որն այդ աշխատանքի համար ընկերությանը վճարել է 15 մլն դրամ:
«Եթե ցանկանում ենք, որ Հայաստանն իրոք դառնա եվրոպական մոդելի պետություն, առաջին հերթին՝ անհրաժեշտ է որակյալ սերնդափոխություն իշխանության բոլոր ճյուղերում։ Այն է՝ անհրաժեշտ են նոր դեմքեր, նոր մոտեցումներ, ուղղակի նոր մարդիկ, ովքեր ունակ են ոչ միայն՝ խոսել բարեփոխումների օգտին, այլև՝ անխնա պայքարել դրանց համար, կախված չլինեն որոշակի շրջանակների ներթիմային բիզնես շահերից»:
«Մեր երկրում վաղուց արդեն ժամանակն է վերականգնելու գիտնականի` հասարակության մեջ ունեցած հարգանքը, որ կար նախկինում»,- ասում է Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանը:
Այսօր Ազգային ժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները:
«Հայաստանի առնչությամբ Թուրքիան մի շարք մտավախություններ ունի: Դա վերաբերում է ՌԴ-ի ռազմական բազաներին ՀՀ-ում, Թուրքիան մտածում է, որ ՌԴ-ն ՀՀ-ին կարող է հենակետ դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ` ապակայունացնելով Հարավային Կովկասը, ինչը խնդիր է ոչ միայն՝ Թուրքիայի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար»:
Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանն արձագանքելու է Վարդես Գասպարիի, Գևորդ Սաֆարյանի և նմանատիպ այլ գործերին: Ազգային ժողովում նրա ընտրության քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում Ա. Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրելու է հասարակական հնչեղություն ստացած բոլոր գործերը:
Հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, քաղաքական մեծամասնության առաջադրած թեկնածու Արման Թաթոյանին ՄԻՊ պաշտոնում հաստատելու համար կողմ է քվեարկել՝ 96, դեմ՝ 4 պատգամավոր, ևս 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Այսօր ԱԺ նիստում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցում իրենց խմբակցությունում ազատ է թողնվելու ընտրությունը, ցանկացած պատգամավոր իր խղճի մտոք կքվեարկի, որովհետև իրենք մտահոգ են, որ այս պահին մեր երկրում չկա մարդու իրավունքների պաշտպան:
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը բավարար համարեց քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածու Արման Թաթոյանի հիմնավորումները, որ մինչ այս ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ լինելը շահերի բախում չի առաջացնի ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում:
Իշխանության մեջ կան տասնյակ, գուցե հարյուրավոր պարկեշտ, պրոֆեսիոնալ կադրեր, որոնք, սակայն, ոչ թե իշխանության «բովանդակությունն» են, այլ, որքան էլ անհաճո հնչի, «տեխնիկական մասը», այսինքն՝ հանդես են գալիս ոչ թե՝ որպես բովանդակություն, այլ՝ ձև: Այն դեպքում, երբ որպես «բովանդակություն» հանդես եկող իշխանության դեմքերն ունակ չեն անգամ տեխնիկական աշխատանքի, որովհետև ունակ չեն գրեթե որևէ բանի:
Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վարպետ:
Զույգը կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով իրականացված «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը, հիշեցնենք, կշնորհվի մարդկանց, ովքեր իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար:
Վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է շրջանառվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ:
Վ.Հովհաննիսյանը դրական գնահատեց, որ ԱԱԾ պետը ևս երիտասարդ է, և կարծես նոր էջ է բացվում: Նա ապագա ՄԻՊ-ին խորհուրդ տվեց թիմ չփնտրել քաղաքական դաշտում, քանի որ համախոհների բանակ կունենա, եթե լինի քաղաքացիական հասարակության պայքարող անհատների կողքին:
«Միակ երկիրը, որը կարող է չեզոքացնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում, ԱՄՆ-ն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացի քաղաքագետ, պրոֆեսոր, Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի միջազգային հարաբերությունների գծով մագիստրատուրայի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն:
Ա.Թաթոյանը պատգամավորներին ներկայացրեց հայեցակարգային այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց իրացումը, ըստ նրա, հնարավորություն կտա առավել բարձրացնել իրավունքների պաշտպանության վիճակը մեր երկրում և օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունն ու արդյունավետությունը:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 2 ամիս է՝ խոսվում է Ընտրական օրենսգրքի մասին, բայց դրա ծայրն էլ չի երևում: Նա հետաքրքրվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե գոնե նա տեսե՞լ է նոր օրենքի նախագիծը:
«Ռուսաստանում թուրքական բանջարեղենի տեղը հիմա գրավել է ոչ թե՝ հայկականը, այլ՝ ղազախականն ու ուզբեկականը, նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերն են արտադրում: Հայկական լոլիկ պետք է լինի, որ մտնի Ռուսաստան: Եթե չկա ապրանք, ի՞նչն արտահանենք: Այսօր ջերմոցներն իրենց ձմեռային արտադրությունը կորցրել են»,- ասաց Պ.Գևորգյանը:
«Ամբողջ դասապրոցեսը քննարկումների վրա է հիմնված: Մենք դասի ենք ներկայանում արդեն իսկ օրվա թեման կարդացած և քննարկմանը պատրաստ: Մեր ծրագիրը շատ հագեցած է, գրեթե ամեն ամիս 4-5 առարկայից քննություն ենք հանձնում: Դա հաճախ սթրեսի պատճառ է դառնում»:
«Ես չեմ գտնում, որ մեզ մոտ այս օրենքն ինքը կարող է պատճառ հանդիսանալ գների թանկացման համար: Կարծում եմ, որ այն պայմանները, որ կարգավորումները որոշելու ժամանակ կարող են սահմանվել, այդ աշխատանքի բեռը կարող է ազդել գների վրա: Թե չէ օրենքն ինքը չի ազդում այնպես, ինչպես հիմա խոսում են»,- ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Մարտի 1-ից կգործի համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը. ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդներին հնարավորություն կընձեռվի չսպասել ապահովագրական ընկերություններին և հեռանալ դեպքի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագիր և լուսանկարելով պատահարի մանրամասները:
Հայաստանի Հանրապետությունը մի կողմից՝ «ատամ է ցույց տալիս» ԵՏՄ-ին՝ հասկացնելով, որ այնքան էլ գոհ չէ անդամակցության հետևանքներից և քայլեր է ձեռնարկելու կորուստները նվազեցնելու համար։ Մյուս կողմից՝ փորձում է գոնե մասամբ վերականգնել Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների այն հեռանկարը, որը մեր աչքի առաջ ունեինք մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը։
«Մենք դեռ լիովին չենք պատկերացնում, թե այդ պայթյունն ինչ չափերի է լինելու։ Քննարկման են դրվելու տնտեսական, քաղաքական, ռազմական որոշումներ։ Եվ դուք չգիտեք, թե բարձրից մինչև ներքև ովքեր ինչ դերակատարություն են ունեցել այս ամենում, ովքեր են հասունացրել այդ գործարքն ու ինչպես»:
«Մենք ունենք մեծ գերտերության կարգավիճակին հավակնող մի երկիր, որը նաև պատվախնդիր մոտեցումներ է ցուցաբերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին: Եթե հիշում եք, Պուտինը նույնիսկ դիվանագիտական կոռեկտության սահմանները խախտեց՝ ասելով, որ ոուրքերը խփել են ինքնաթիռը՝ իրենց ավագ եղբոր ինչ-որ տեղը լիզելու համար»:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նոր են սկսել կյանքի կոչել նոր Սահմանադրությունը, որը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, քաղաքական նպատակահարմարությունների ժողովածու է:
«Թուրքերը փորձում են գրավել Բաքվի աջակցությունը Սիրիայում, դատապարտելով հայկական ուժերի ներկայությունը Ղարաբաղում, ցույց տալով, որ Անկարան ավելի ադրբեջանամետ կեցվածք ունի, քան Մոսկվան»: