«Ես կարծում եմ, որ առաջիկա մեկուկես, ամենաշատը երկու տարի մենք ունենալու ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում և հայ-թուրքական սահմանի բացում: Ամեն ինչ գնում է դրան»,- ասաց նա:
«Պոզներ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:
Ցեղասպանության ցանկացած տարելիցն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե մենք միասին աշխատենք՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր դիմադրել և պայքարել են
«ՌԴ-ի և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրերը հսկայական տնտեսական եկամուտ են բերելու ՌԴ-ին: Ատոմային պայմանագրերը, գազամուղի կառուցումը, նավթամուղի կառուցումը, Ռուսաստանի շահերից է այս ամենը բխում: Ռուսաստանն այսօր մեծ ընտրություն էլ չունի»:
Այսօր ԱԺ նիստում շարունակվում է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումների մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների փաթեթի քննարկումը, որ նախորդ քառօրյայում չէր ավարտվել:
Թուրքիան չկարողացավ հայկական կողմի ծավալած կամպանիային դիմագրավել դիվանագիտական, քաղաքական ու գիտական առումներով:
«Հիմա ՀՀ-ում պայմաններն այնպես են, որ շատ ընտանիքներ ուզում են, որ իրենց երեխաները ստանան արևմտյան թեքումով ուսում: Եթե ՀԱՀ-ը չլիներ, ես կարծում եմ, շատ ավելի մեծ թվով ուսանողներ դուրս կգնային նման ուսում ստանալու համար»:
Յուրաքանչյուրն իր տեղում թող որ սթափվի և հաշվետու լինի իր ապրած ամեն օրվա համար, մեծից փոքր, պաշտոնյայից մինչև բանվոր, ուսանող և զինվոր: Մեր ձեռքում է հաջողության հասնելու բանալին: Մենք շատ կարևոր պատմական շրջադարձի ականատեսներն ենք դառնում:
«ԵԽ դիրքորոշումն ու տեսակետը շատ հստակ է: Կարևոր էր այդ տեսակետը ևս մեկ անգամ հիշեցնելն ու վերահաստատելը՝ բարձրացնելու համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոգին՝ շատ կարևոր մի հույսով, որ հայ-թուրքական հարաբերությունների ապագան այլ, ավելի կառուցողական է լինելու»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը SOAD խմբի մենակատար Սերժ Թանգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում նա Հայաստանի բանտերում գտվող քաղբանտարկյալների մասին:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրված իր հանրահայտ նամակից հետո, ի ՞նչ փոփոխություններ է տեսնում Հայաստանում, Սերժ Թանգյանն ասաց` ես դա ձեզ պիտի հարցնեմ. ի՞նչ փոփոխություններ կան` դուք ասեք, ես այստեղ չեմ ապրում:
«Մոր կողմից իմ ընտանիքի անդամները հինգն են եղել, որոցից երեքը Եղեռնի զոհ են դարձել: Մայրս մի քանի ամսական է եղել ու փրկվելով հայտնվել է ամերիկյան որբանոցում, հայրս նույնպես որբանոցի տղա է եղել… Ես անմիջապես մեր ընտանիքի անցած ճանապարհից գիտեմ այս ամբողջ պատմությունը…»:
«Թումոյում» սկսել է երաժշտական քննարկում, որի ընթացքում չորս հայ հայտնի արվեստագետ` Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանը, Սերժ Թանգյանը և Տիգրան Համասյանը խոսում են երաժշտության միջոցով հայ ինքնության հարցերի բացահայտման մասին:
Այս պահին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սկսվել է HIVE ճարտարագիտության առաջնորդների միջազգային համաժողովը, որին մասնակցում են ճարտարագիտության ոլորտի աշխարհի առաջատար մասնագետներ` սոցիալական հայտնի ցանցերից:
«Հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի միջնորդությունը հույս չի ներշնչում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան, թուրքական «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր ՉենգիզԱքթարը:
Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները, ՀՀ –ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մշակույթի և արվետսի գործիչներ:
Այս տարի մենք նշում ենք «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի առաջին զանգվածային հաշվեհարդարի 100-րդ տարելիցը:
Հիմա արդեն, անկախ պետության պարագային` բոլորովին այլ պատմաքաղաքական իրավիճակում ենք: Հարյուրերորդ տարելիցը տարբերվում է մեկ կարևոր դրվագով ևս: Խոսքը Հայոց եղեռնի զոհերի սրբացման մասին է:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն առաջին անգամ 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
ՀՀ բնակչությունը սկսել է բանկային խնայողությունները ծախսել առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու վրա:
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև սկսել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այսպիսով, երկարատև ընդմիջումից հետո այս սրբադասման միջոցով վերականգվում է Հայ եկեղեցու սրբադասման կարգը եւ շարունակական է դառնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու սրբադասման գործընթացը:
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից դուրս է բերվելու 14 սրբություն: Այդ մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
«Ցավում եմ, տխուր եմ, որ ներկայացնում եմ Միացյալ Թագավորության խորհրդարանը, որը հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը, սա ամոթ է»,- ասաց Քոքսը:
«Երկար տարիներ Օսմանյան կայսրությունում հայեր են ապրել և Ցեղասպանության են ենթարկվել, բայց Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Թուրքաին պետք է ճանաչի և ներողություն խնդրի հայերից: Մենք դրա համար այստեղ ենք եկել, Թուրքիան ստիպված է ճանաչել Ցեղասպանությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի Կանաչների կուսակցության համանախագահ Նաաջի Սյոնմեսը:
Թեկուզև՝ Ցեղասպանության առիթով Հայաստանի վրա բևեռված միջազգային ուշադրությունը, «աշխարհի մաս» դառնալու հանգամանքը Հայաստանը կկարողանա՞ օգտագործել՝ այդ մարտահրավերներին դիմակայելու, երկրի կենսական խնդիրները լուծելու և ժամանակակից աշխարհի ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար:
Նա նշեց, որ այս իրադարձությունը միջազգային մասշտաբի է, որ հզոր երկրի ղեկավարը կարճ ժամանակաշրջանում արդեն ոչ մեկ անգամ է այցելում Հայաստան. «Ես կարծում եմ դա է ցույց տալիս Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է ամերիկյան քաղաքականության մասին, հաշվի առնելով այն, որ արդեն իսկ նշվում է, որ Օբաման այս տարի էլ չի ասի Ցեղասպանություն բառը, բարոնուհին հարցրեց՝ «Դուք զարմացա՞ծ եք»: Ըստ նրա՝ ուրիշ բան չէր էլ կարելի սպասել ԱՄՆ-ից. «ԱՄՆ շատ նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը, և ես ուրախ եմ դրա համար: Ցավում եմ, որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել»:
«Շատ բան է վկայում, որ Ցեղասպանություն տեղի է ունեցել, ինչն էլ նշանակում է, որ ոչ ոք չպետք է աջակցի Թուրքիայի ժխտողականությանը, ինչը բացասաբար է անդրադարձել ինքնին Թուրքիայի վրա: Անթույլատրելի է այն, ինչ Թուրքիան արել է»,- պնդեց Ջեֆրի Ռոբերթսոնը:
«Հուսով եմ, որ Հայաստանն իր հարևանների հետ շուտով կարգավորում կգտնի»,- այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: