Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ
Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ Վեդիում 2 անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել բռնի սեքսուալ գործողություններ։ Առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եղել է փետրվարի 12-ին, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, և հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12-ին։



