«Զոհվեց՝ հանուն մեզ և մեր ապագա սերունդների: Մենք բոլորս հավատում ենք, որ Արմենակի և մեր մյուս նահատակների հիշատակը և նրանց գործած սխրանքն անմար է լինելու: Սերունդներ են դաստիարակվելու, սերունդներ են հիշելու»:
Կեսօրվա ժամը մեկին հրամանատարը մեզ թույլ տվեց ավելի մոտենալ սահմանին. Հրադադար էր հայտարարվել։ Երկու կիլոմետր կտրելուց հետո զինվորները կանգնեցրին մեզ՝ ճանապարհին «աշխատել էր» թշնամական «Շիլկա»ն։ Մեզ ուղեկցող սպան հայհոյեց. «Էդ սողունները հրամանը չե՞ն ստացել, ինչ է»։ Քիչ անց նորից թույլ տվեցին առաջ գնալ։
«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, ուզում է պարզ, հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան»:
«Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին…»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում:
Նախագահ Սերժ Սարգսյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ասուլիսը:
«Գևորգ Մանուկյանը ծագումով Հոռոմ գյուղից է (Շիրակի մարզ): Ապրիլի 2-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեսնելով հայկական դիրքերին մոտեցող թշնամու ուղղաթիռը, ամեն ինչ ճիշտ է արել: Նա հանգիստ պատրաստել է իր մարտական զենքը, թիրախավորել ուղղաթիռը, նշան բռնել ու հարվածել: Ուղղաթիռի բեկորները մինչ այսօր գտնվում են չեզոք տարածքում…»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևան` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանական կողմը վերջերս ընդհանրապես ավելի դեստրուկտիվ է իրեն պահում, կան նաև հայկական պատանդներ, որոնց սպանել են և դիակները մինչև հիմա չեն վերադարձրել. այսպիսի երևույթներ էլ կան»:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններն աննախադեպ էին ոչ միայն՝ 1994թ. զինադադարից հետո, այլև՝ ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին: Հատուկ ուզում եմ նշել, որ սրանք «էլիտար» դեմքերն են, սրանք են Թալիշի վայրագությունների հեղինակները»:
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչի» չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից:
«Հարավային օկրուգը նման բնույթի զորավարժություններ այդ հատվածում ժամանակ առ ժամանակ իրականացնում է, բայց հասկանալի է, որ երբեմն դրանք քաղաքական երանգներ են ունենում, և երբեմն անհարկի դրանց քաղաքական ենթատեքստ է տրվում»,- նկատեց Ցիգանոկը:
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Նույն եկեղեցուց վաղը՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
«Մենք պետք է այս հարցը վերջնականապես լուծենք, և Արցախը պետք է ազատագրված, անկախ լինի: Դրա համար մեզ մեր հաղթանակն է պետք՝ մեր թշնամուն իր իրական տեղը ցույց տալով».- ասում է մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
Այսօր Ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի կողմից հսկվող հենակետեր դեռևս մնացե՞լ են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ոչ»:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Արմենայի մայրիկի հետ աշխատած կանանցից մեկը պատմեց, որ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյանը պայմանագրային զինծառայող էր, օգոստոսին ավարտվելու էր պայմանագրի ժամկետը:
168. am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսնակ Գոհար Պողոսյանն անդրադառնալով հրապարակումնեMրին՝ նշեց, որ այս պահի դրությամբ՝ ծրագրերում որևէ փոփոխություն չկա:
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավորների փակ խորհրդակցությունը` պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ: Լրագրողների հարցին` ի վերջո հրադադար կա՞, Դ.Տոնոյանը պատասխանեց, որ Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ`հրադադարը պահպանելու վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում։
Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան և 2015թ. նախագահող Սերբիան խստորեն դատապարտում են շփման գծում աննախադեպ բռնությունների բռնկումը: Ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:
«Սա պարտադրված պատերազմ է, մենք գիտենք, որ Ադրբեջանը, արդեն երկու տարի է, պարբերաբար խախտում է և փորձեր է կատարում ահի մթնոլորտ ստեղծել»:
Այդ պատերազմի նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության, կարգավիճակի վերանվաճումը և Ռուսաստանի հետ նորմալ, իրավահավասար հարաբերությունների հաստատումը:
«Բնականաբար, Ռուսաստանը կօգտվի այս առիթից՝ փորձելով վերահաստատել իր դերակատարությունը, քանի որ Ռուսաստանի համար սա կարևոր տարածաշրջան է, կարևոր են նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- ասաց նա: Իսկ թե ինչպես Ռուսաստանը կվերահաստատի իր ազդեցությունը՝ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ վաղ է այդ մասին խոսել:
«Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»,- ասաց Սերժ Սարգսյանը: