«Երկու օր էր՝ տեղեկություն չունեին». զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը «Նաիրիտի» նախկին աշխատակից է

Արցախում զոհված զինծառայող Արմենակ Մերսի Ուրֆանյանի մայրը «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից է: Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունից հետո նրա մոր հետ աշխատած կանանցից մեկը պատմեց, որ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյանը պայմանագրային զինծառայող էր, օգոստոսին ավարտվելու էր պայմանագրի ժամկետը:

Արմեն Ուրֆանյանն իրենից փոքր եղբայր ունի: «Լուր չունեին երկու օր: Եղբայրը հիվանդանոցներ և այլուր փնտրում էր: Ոչ մի տեղ չէր գտնում: Անհանգստություն կար իրենց մոտ: Երկու օր էր՝ տեղեկություն չունեին: Ոնց էլ չլինի, գիտեք՝ հիմա հնարավորություն կա թեկուզ հեռախոսների միջոցով տեղյակ պահել: Հետո նշանածն էր զանգել, շատ անհանգիստ, ասել էր, որ արդեն երկու օր է՝ տեղեկություն չունեն: Ստիպված, որպեսզի նշանածը հանգստանա (Արմենակը, իհարկե, նշանված էր), ասել էր, թե՝ հենց նոր ինձ գրել է, մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է՝ միայն նրա համար, որ չանհանգստանա նշանածը: Բայց հետո արդեն վատ լուրը, գույժը տեղ էր հասել»,- ասաց նա:

Արմենակի մորը նա բնութագրեց՝ որպես պայքարող, աշխույժ անձ՝ վստահություն հայտնելով, որ Արմենակը նման է եղել մորը: «Ցավում եմ, որ այսպիսի տղաները գնացին, զոհվեցին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Requiem of a capitan Armenak Urfanyan took place at the St. Hovhannes Church in Yerevan

Տեսանյութեր

Լրահոս