Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:
Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը, բացի ուղղաթիռի կորստից, այլ կորուստներ է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:
«Մենք ենք այստեղ քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում: Վերջապես պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանը կոշտ արձագանք ստանա նման պահվածքի համար: Միանշնակ է, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլերի գնա»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսանակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելքում:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 ( «Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:
«Էս օղակը ստեղծեցինք` մրից հելանք, ընկանք մրջուրը` քաղաքացին երկու տեղ ա մուծում: Կա՛մ էդ մարմինը պետք ա, կա’մ պետք չի: Եթե պետք ա, պետք ա իրականացվի վերահսկողություն»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե այս աջակցությունը ՎՏԲ-ի՞ն է ցուցաբերվում, թե՞ սեփականատիրոջը:
«Էրդողանը՝ որպես անհատականություն, Օբամայի մոտ՝ որպես անհատականության մոտ, առաջացնում է շատ բացասական էմոցիաներ…
«Երբ Կարենը պետք է թռներ Դուբայ, այդ իսկ օրը հարևանը Կարենին սպանում է, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը գնացել է Դուբայ և «Ֆեյսբուքում» Կարենի անունից գրառում է կատարում այն մասին, որ Կարենը Դուբայում աշխատանք է գտել, որպեսզի մարդիկ ման չգան: Կարենը ծնողներ չուներ, և նա հուսով էր, որ Կարենի անհետացումը ոչ մեկ չի նկատի կամ կմտածեն, որ Դուբայում աշխատանք է գտել»:
Մեզ համար այլևս դժվար է լինելու վարկ վերցնելը: Ավելի ճիշտ՝ դժվար է լինելու որևէ մեկին համոզել, որ մեզ վարկ տա: 2015թ. վերջում պարզվեց, որ ՀՀ պարտքը կազմում է 4,7 մլրդ դոլար:
Իհարկե, վիճակագրությունը վաղուց ամփոփել է մեր անդամակցության առաջին տարվա՝ 2015 թվականի ցուցանիշները։ Մենք գիտենք՝ որ ուղղությամբ աճ կա, որ ուղղությամբ՝ անկում։ Սակայն գնահատելը, թե այդ անկումը կամ աճը որքանով է պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, չափազանց դժվար գործ է։
«Ամերիկացիների քաղաքականությունը հիմա ես չեմ բաժանում ռուսների քաղաքականությունից։ Պարզ երևում է, որ պարբերաբար շատ ինտենսիվ միասնական գործ են անում, և դա ոչ ոք արդեն չի էլ ժխտում, ԱՄՆ-ը՝ ՌԴ-ի հետ միասին, երկու ձեռքով արդեն սեպտեմբերի 30-ից տարածաշրջանում ինչ-որ փոփոխություններ են անում»։
«Իհարկե, այնտեղ կա մրցակցություն, բայց ընդհանուր առմամբ նպատակը բոլոր համանախագահների մոտ նույնն է, այդ նպատակը հակամարտության կարգավորումը չէ ամենևին, քանի որ հակամարտությունը ներկայումս կարգավորել հնարավոր չէ, դա բոլորն են հասկանում».,- ասում է քաղաքագետը:
Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան և կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով:
«Ինձ համար այս հարցում զարմանալի է թե՛ ԼՂՀ հասարակության, թե՛ իշխանության պասիվ, անհասկանալի դիրքորոշումը։ Տպավորություն է, որ իրենց սրտով չէ հատկապես, երբ զուռնա-դհոլով դուրս են գալիս փողոցներ Ղրիմի անկախությունը տոնելու, ինչը մեծագույն վնաս հասցրեց ՀՀ շահերին։ Ես ուրախություն չեմ տեսնում ԼՂ-ում, կարծեք թե Մոզամբիկի անկախության մասին է խոսքը, և ոչ թե՝ Ղարաբաղի»։
«Ես հանդիպել եմ «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից լիազորված մարդկանց հետ, հանդիպել եմ նաև նախկին տնօրենի հետ, և իրենց խնդրել եմ, ասել եմ՝ դուք երկար տարիներ է՝ զբաղվում եք այս խնդրով, ինքներդ նաև մեզ օգնեք, նշեք այն կազմակերպությունները, որոնց կարող ենք դիմել»:
«ՀՀ-ն մի կողմից՝ բանակցային գործընթացի մեջ է ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ, բայց մյուս կողմից՝ ներսում աշխատանք է տարվում անկախության ճանաչման համար: Այսինքն` նորից հարց է առաջանում, թե ի՞նչ է Հայաստանը ցանկանում ԼՂ հակամարտության հարցում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում
«Սա չե՞ք քննարկել կոմիտեում: Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում: Բա ինչի՞ համաձայնություններ չեք հավաքել»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: