
Սրանք հակառակորդի «էլիտար»՝ հատուկ ջոկատայինների դիակներն են. Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ հետևյալ գրառմամբ. «Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:
Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին: Հատուկ ուզում եմ նշել, որ սրանք «էլիտար» դեմքերն են, սրանք են Թալիշի վայրագությունների հեղինակները»:
168.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ «էլիտար դեմքերը» հատուկ ջոկատայիններ են. «Ու բոլորը հիմնականում սպաներ են»: