ԼՂ-ում իրավիճակի սրացումը կարող է խոշոր հակամարտություն առաջացնել Կովկասում. Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում։ Այս մասին Sputnik լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին, ինչպես հայտնում է «Sputnik-Սերբիան», հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Դա հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության առաջացմամբ, ուստի ղեկավարները, առաջին հերթին՝ Ադրբեջանի նախագահը, պետք է դա հասկանան»,- ասել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր քաղաքական պոտենցյալով մասնակցում է Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանը: «Այսօր մենք բոլորս պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի այդ հակամարտությունը չընդլայնվի, որպեսզի այն դադարեցվի, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, կրակոցները»,- ընդգծել է Բորդյուժան:

Տեսանյութեր

Լրահոս