«Պարբերաբար կրակում են». Դավիթ Տոնոյան

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավորների փակ խորհրդակցությունը` պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ: Լրագրողների հարցին` ի վերջո հրադադար կա՞, Դ.Տոնոյանը պատասխանեց, որ Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ`հրադադարը պահպանելու վերաբերյալ:

«Պարբերաբար կրակում են»,- ասաց Դ.Տոնոյանը: Ի դեպ, լրագրողները «պաշարել» էին ԱԺ դահլիճի մուտքը, և փոխնախարարներին ուղեկցող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի պահ «կորցրեց» Շավարշ Քոչարյանին, ով չէր կարողանում «ճեղքել» հոծ բազմությունը: «Շավարշ Միխայլիչն ո՞ւր ա»,- զարմացավ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս