Ո՞վ ի՞նչ է ստանալու և ո՞վ ի՞նչ է հանձնելու ռուս-ադրբեջանական այս աննախադեպ մերձեցման արդյունքում, որն ուղեկցվում է ռուս-թուրքական վերամերձեցված հարաբերություններով։ Այս և բազմաթիվ հարցերի պատասխաններ Հայաստանում որևէ մեկը չի տալիս։
«Այդ պահին էմոցիաները խառնվում են իրար. մի կողմից՝ ուզում ես գիտակցել, որ քո առջև համաշխարհային լեգենդ է, մյուս կողմից՝ դրա ժամանակը չկա, և դու պետք է անես քո աշխատանքը լավագույնս»,- մեզ հետ զրույցում իր ապրումների մասին պատմում է Գեորգին:
168.am-ն առիթ ունեցավ լինելու ինչպես՝ Առլում, այնպես նաև՝ Առլից հետո, Սենտ Ռեմիի Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի մեկ տարին՝ 1889-90 թթ.: Մենք բացառիկ իրավունքով նկարահանումներ կատարեցինք հոգեբուժարանի ներսում՝ բակում, ինչպես նաև՝ նկարչի հիվանդասենյակում և լոգասենյակում, նկարահանեցինք նաև Վան Գոգի անձնական օգտագործման, ինչպես նաև՝ բժշկական իրերը, որոնք օգտագործվել են Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում բուժման ընթացքում:
Հուլիսի 17-ը՝ ոչ մեկի հաղթանակը չլինելով ու չդառնալով, պետության ու հանրային կառավարման համակարգի մասնակիցների, առաջին հերթին՝ քաղաքական կուսակցությունների պարտությունն էր, մասնավորապես՝ քաղաքականության պարտությունը՝ ընդհանրապես։
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անտեղի է համարում ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ի 10% աճի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության շուրջ բարձրացած աղմուկը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ՀՀ Արարատի մարզի բնակչի` Նախիջևանի հատվածում սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին: Ադրբեջանի գերիների անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ևս հաստատել է լուրը:
Պետք է ուշադիր կարդալ ու լսել ռուսական տեղեկացված փորձագետներին ու տգետ ծաղրածուներին։ Պետք է ուշադիր լսել ու հետևել Ռուսաստանի հայաստանյան խոսափողներին ու ակնարկողներին։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչի։
Արդյո՞ք 3 տարվա ընթացքում 10% աճը այն ցուցանիշն է, որով կարելի է հպարտանալ, և որի համար կարելի է շնորհավորել
«Մեզ նաև հաճախ հարցնում են կամ փորձում են մեղադրել, թե ինչո՞ւ Դաշնակցությունը ներկա չէր, ինչո՞ւ Դաշնակցությունը մասնակից չէր այդ դեպքերից հետո հավաքներին, և այլն: Շատ պարզ պատճառով՝ որովհետև այդ մարդիկ մեզ համար խոսակից չէին, ինչպես որ մենք իրենց համար խոսակից չէինք»:
Ռուսաստանի նախագահն այնքան էլ սխալ չէ, երբ խոսում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ի 10 % աճի մասին: Այդպես է կարծում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ 168.am-ի հետ զրույցում ասելով, որ գտել է Վլադիմիր Պուտինի աղմկահարույց հայտարարության հիմքերը:
«Հիմա չես հասկանում, անընդհատ ինչ-որ բաներ են խոսում, տարբեր տեսակետներ են հայտնում, բայց կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել, կամ ի՞նչ է եղել, որևէ բան չկա… Սերժ Սարգսյանի ասելով՝ նա հարց է բարձրացրել Ղարաբաղի ինքնորոշման, կարգավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ՝ սա է խնդրի լուծումը: Հիմա չգիտեմ՝ դա կոնտեքստից կտրված հայտարարությո՞ւն է, ի՞նչ համաձայնությունների են եկել կամ չեն եկել, պարզ չէ»,- նշեց Մ. Սարգսյանը
Պուտինին շնորհակալություն, այնուամենայնիվ, պետք է հայտնել։ Նա մի նախադասությամբ տվել է այն, ինչն այդքան անհրաժեշտ է հայ հասարակությանը՝ զբաղմունք ու տեսարաններ։
«Խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որը ձեռք էր բերվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Այսինքն՝ շատ հստակ նախագահն ասաց, որ խոսքը գնում է 94-95 թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի պայմանագրի վերաբերյալ, երկրորդը՝ հետաքննությունների մեխանիզմների, և երրորդ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ»,- հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:
Երեկ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 %-ով»: Այսօր լրագրողները կառավարության նիստից հետո Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Պուտինը նման թիվ հայտարարում:
«ՌԴ-ի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ, և երբ դաշնակցիդ հնարավորությունները լայնանում են տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում, դա, բնականաբար, քո համար դրական է»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջեվ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով
«Ես մի բան կարող եմ ասել, որ այս ծանր իրավիճակից մենք կարողացանք հասարակության հետ դուրս գալ, կոնկրետ այս ՊՊԾ գնդի հետ կապված, նախ և առաջ՝ իշխանությունների և ՀՀ նախագահի սառը, հումանիստական, հանդուրժողական քաղաքականության արդյունքում, որովհետև մեզ համար Հայաստանի Հանրապետությունում չկան հակառակորդներ, թշնամիներ, մենք մեր երկրում թշնամիներ չենք փնտրում»:
Հարկերի աճի 10 առաջատարները նախորդ տարվա խոշոր հարկատուների ցանկում չեն եղել
Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում` բոլոր ամենազգայուն ուղղություններով և միջազգային հարթակում:
Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաև «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման փաստին:
Հայ քաղաքագիտական ու կոնսպիրոլոգիական միտքը ցնծում է՝ Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից՝ մի քանի րոպե սպասեցնելով Ռուսաստանի ամենակարող նախագահին։ Ինչպիսի խայտառակություն մեր դարավոր թշնամի երկրի խեղված նախագահի կողմից՝ վերջինիս չզիջող մեր դարավոր «պաշտպանի» առաջնորդի նկատմամբ։
Հարցին, թե Վ. Պուտինի չշտապելն ինչո՞վ է պայմանավորված, թուրքագետն այսպես պատասխանեց. «Այդ հարցին երեկ Փերինչեքի ալիքներից մի մեկնաբան պատասխանեց, ասաց, որ չնայած Նազարբաևի խնդրանքներին, Պուտինը չի ուզում բավարարվել Էրդողանի այդ նամակով և պահանջում է, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի Ռուսաստանից և Թուրքիան պաշտոնապես փոխհատուցում վճարի Ռուսաստանին»:
Նախագահ Սերժ Սարգսյանը լուծարել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը:
Միակ հնարավորությունն այն է, որ հասարակությունը, գոնե մի եզակի անգամ, անկախ սոցիալական վիճակից ու բարեկեցության մակարդակից՝ ընտրություն կատարի, ինչպես գեղեցիկ տեքստերում է ասվում՝ խղճի և ոչ թե՝ փողի մտոք։ Բայց խոսքն այն հասարակության մասին է, որը բացի «շնից մազ պոկելու» մասին իմաստնությունից՝ ունի ևս մեկ իմաստնություն՝ նաղդը թողած՝ նիսյայի հետևից չընկնելու վերաբերյալ։
«Երևանյան դեպքերը դժվարացնում են ԼՂ հակամարտության բուն բանակցային գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Ըստ Տարասովի, ՌԴ նախագահը նախօրեին բավականին հստակ էր իր մեկնաբանություններում, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը: «ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը կողմերին պատրաստի լուծումներ չի պարտադրում, այս հարցում անհրաժեշտ է հավասարակշռված փոխզիջում Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
«Մենք Իրանի հետ ունենք բազում ծրագրեր և այդ վերջին ծրագիրը՝ իրանական գազը դեպի Վրաստան: Աշխարհը սև ու սպիտակ չի, աշխարհն ունի բազում գույներ, այսօր ամբողջ աշխարհում բոլորը բոլորի հետ համագործակցում են և բոլորը բոլորի հետ մրցակցում են: Այնպես չէ, որ, եթե Իրանը համագործակցում է Ադրբեջանի հետ, ուրեմն մեզ հետ չի համագործակցում»:
«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով»:
Իրականում, գոնե ինձ համար, որևէ անակնկալ չի եղել, որովհետև երկար ժամանակ «Նախախորհրդարանի» անդամներն ասել են, որ իրենք այլ ելք չեն տեսնում, իրենք չեն տեսնում ընտրությունների միջոցով փոփոխությունների հնարավորություն, չեն ընդունում համակարգային քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվելու հնարավորություն և տեսնում են փոփոխությունները նման մեթոդներով: Այդ մարդիկ ինչ հայտարարել են հրապարակային, այն էլ արել են»:
Գողացողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, ժամանակի ու տարածության մեջ՝ գրեթե անհնարին թվացող, բայց կրկին մեխանիկական է։ Եթե իհարկե, վերջնականապես սպառված չեն նորմալ պետություն ունենալու հույսերը, ու եթե այդ սպառվածության հետ համակերպվածությունը չի վերածվել մշտական կեցության։