Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Պարսից ծոց մտնող կամ այնտեղից դուրս եկող առևտրային նավերին անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկվում է Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել Օմանի ափերի մոտով անցնող հարավային երթուղին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրական գործողությունների վարչությունը (UKMTO):
Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրման մասին հայտարարելուց հետո Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար սպառնալիքի մակարդակը իջեցվել է մինչև «չափավոր» աստիճանի, սակայն, ըստ UKMTO-ի, նեղուցի միջազգային ջրային ուղում դեռևս կարող են ականներ լինել։ Նշված վարչությունը ծովային անվտանգության մասին տեղեկատվություն և զեկույցներ է տրամադրում Բրիտանիայի թագավորական ռազմական նավատորմին, որին ենթարկվում է:
UKMTO-ն նաև ծովագնացներին անվերապահորեն խորհուրդ է տալիս հարավային երթուղով անցնել ցերեկը, իսկ գիշերը դա կատարել միացրած նույնականացման ավտոմատ համակարգով (AIS), աշխատող ռադարներով, նավիգացիոն լույսերի և կարճալիք ռադիոկապի օգտագործմամբ։
Առևտրային նավերին նաև առաջարկվում է պահպանել սահմանված ընթացակարգերը, պահպանել և համակարգել իրենց գործողությունները ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության (NAVCENT) հետ:

