Բաժիններ՝

«Ռոբերտ դե Նիրոյին լուսանկարելու համար ընդամենը վայրկյաններ ունեի». լուսանկարիչ Գեորգի Կարդավան

Ազգությամբ վրացի լուսանկարիչ Գեորգի Կարդավան այն եզակի երջանիկներից է, ում հաջողվել է լուսանկարել աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոյին ռուսական հայտնի ամսագրերից մեկի համար:

«Դե Նիրոյին լուսանկարելու համար ընդամենը մի քանի վայրկյան ունեի, և ինձ համար կարևոր էր՝ չկորցնել ինձ տրված հաջողության այդ մի քանի վայրկյաններն ու գոնե մեկ լավ կադր ստանալ: Այդ պահին էմոցիաները խառնվում են իրար. մի կողմից՝ ուզում ես գիտակցել, որ քո առջև համաշխարհային լեգենդ է, մյուս կողմից՝ դրա ժամանակը չկա, և դու պետք է անես քո աշխատանքը լավագույնս»,- մեզ հետ զրույցում իր ապրումների մասին պատմում է Գեորգին:

Qiso-nkarich (5)

Գ. Կարդավան արդեն 7 տարի աշխատում է Մոսկվայում՝ համագործակցելով հայտնի ամսագրերի ռուսական տարբերակների հետ՝ «Cosmopolitan», «Harper’s Bazaar», «Interview Russia», «Коммерсантъ Lifestyle», «Grazia»…

Գեորգին լուսանկարել է ռուսական շոու-բիզնեսի և մշակույթի ոլորտի ճանաչված դեմքերին՝ ռեժիսոր Մարկ Զախարով, լրագրող Վլադիմիր Պոզներ, դերասան Սերգեյ Բեզրուկով, ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկ, դաշնակահար Դենիս Մացուև, և էլի բազում ճանաչված դեմքեր: Օրեր առաջ Գեորգին ժամանել էր Երևան:

qiso-lusankarich (3) Qiso (1)

qiso-lusankarich (1) qiso-lusankarich (2) qiso-lusankarich (4)

– Գեորգի, երբ լուսանկարում եք հայտնի գլամուրային ամսագրի համար, Ձեր առջև խմբագիրների կողմից դրվո՞ւմ են որոշակի սահմանափակումներ:

– Ես ինձ չեմ համարում գլամուրային կամ ֆեշն լուսանկարիչ:

– Սակայն ամսագրերը, որտեղ Դուք լուսանկարում եք, հիմնականում գլամուրային են:

– Այո, սակայն այդ ամսագրերից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, և իր հերթին՝ յուրաքանչյուրի մեջ առկա են բազում պատմություններ: Ես լուսանկարում եմ հիմնականում տղամարդկանց պատմություններ կամ պատմություններ, որոնք որևէ կերպ չեն առնչվում գլամուրային աշխարհի հետ: Ես ոչ սիրում եմ, ոչ էլ կարող եմ դա անել:

Qiso-nkarich (3) Qiso-nkarich (4)  Qiso-nkarich (1) Qiso (6)

Գլամուրային աշխարհը ոչ մի կերպ չի առնչվում իմ աշխարհայացքի հետ, կյանքի մասին իմ պատկերացումների և փիլիսոփայության հետ: Ես նախընտրում եմ դիմանկարային պատմություններ: Դա է իմը: Ես դա եմ նկարում անգամ ամենագլամուրային ամսագրի համար: Չնայած այս դեպքում ևս կան սահմանափակումներ, և երբեմն դրանք ինձ հունից հանում են:

– Դուք բավական երիտասարդ լուսանկարիչ եք, ով իր գործունեությունը սկսել է 2007-ից: Սակայն այսօր Դուք պատրաստվում եք Երևանում Վարպետության դասեր անցկացնել սկսնակ լուսանկարիչների և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լուսանկարչության աշխարհը: Ի՞նչ կարող է տալ երիտասարդ լուսանկարիչն իր պես երիտասարդներին: Արդյո՞ք ժամանակն է փորձի փոխանակման:

– Նախ՝ ասեմ, որ դեմ եմ մաստեր-կլաս արտահայտությանը: Ես կարծում եմ, որ դեռ չի հասունացել այն պահը, երբ ես կկարողանամ անցկացնել մաստեր-կլասներ: Պարզապես ինձ դուր է գալիս երկխոսության ձևաչափը: Հավասար զրույց իմ և ինձ լսողի միջև: Ինձ ավելի հարազատ է «սեմինար», «դիալոգ» տերմինը:

Qiso-nkarich (2)

– Եվ ո՞րն է այն գլխավոր ասելիքը, որ հնչելու է Ձեր սեմինարի ժամանակ:

– Ես ինձ համար առանձնացրել եմ կարևոր մի մեսիջ, որի առանցքով և կտանեմ ողջ զրույցը: Այն է՝ «Առանց սահմանափակման»: Երևակայություն՝ առանց սահմանափակման, նկարահանում՝ առանց սահմանափակման, ֆոտոմոնտաժ՝ առանց սահմանափակման… Արվեստի մեջ սահմաններն անընդունելի են: Եթե դու ունես ասելիք, ասա այնպես, ինչպես դու կարող ես, այն միջոցներով, որոնցով ուզում ես, այնքան, որքան կամենում ես:

Qiso (5) Qiso (4) Qiso (2)

– Դուք ունե՞ք ձեռագիր:

– Կարծում եմ՝ ունեմ: Շատերն ինձ մեղադրում են, թե կրկնում եմ «Esquire» ամսագրի լուսանկարների ոճը, բայց ես համամիտ չեմ:

– Միգուցե ենթագիտակցորեն Դուք այնտե՞ղ եք, քանի որ զրույցից առաջ նշեցիք, որ Ձեր երազանքն է՝ լուսանկարել «Esquire»-ի համար:

– Հնարավոր է: Լուսանկարչության և արվեստի մեջ հեծանիվ չես հորինի: Երբ ես նկարում եմ, չեմ մտածում, թե ինչ-որ մեկի լուսանկարի կրկնությունն եմ ուզում ստանալ: Ես նկարում եմ իմ կադրը: Ամենակարևորը լուսանկարչության մեջ, ձեռագիր ունենալու հետ մեկտեղ, ասելիքդ է: Եթե դու ունես ասելիք, դու կասես դա միայն քո տարբերակով, քո ձեռագրով: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս