«Որոշումը կախված է ՀՀ-ում ձևավորվելիք կառավարությունից և առաջնահերթություններից»

«Ընտրություններում հաղթանակել է իշխող կուսակցությունը, որը մշտապես հանդես է եկել այս համաձայնագիրը ստորագրելու օգտին։ Պատճառներ չեմ տեսնում պնդելու համար, որ այս համաձայնագիրը չի ստորագրվի, կամ խնդիրներ կառաջանան, թեև, կրկին պետք է նշեմ, որ այս որոշումը կախված է ՀՀ-ում ձևավորվելիք կառավարությունից և առաջնահերթություններից, որ նոր Կառավարությունը կսահմանի, ԵՄ-ի կողմից ամեն բան հստակ է՝ ԵՄ-ն առաջարկում էր Ասոցացման համաձայնագիր՝ հասկանալով, որ դա հնարավոր չէ, առաջարկեց հնարավորություն՝ փոփոխությունների ենթարկել այն, ես չեմ կարծում, որ նոր կառավարության առաջնահերթությունները բեկումնային փոփոխություններ են կրելու, քանի որ կազմի մեծ փոփոխություն չի սպասվում, ըստ էության»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպական խորհրդարանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր համաձայնագիրը տնտեսական ոլորտում խորը համագործակցությունը չի ենթադրում, որտեղ մենաշնորհ ունի Եվրասիական տնտեսական միությունը, այլ համաձայնագիրն ամրագրում է ՀՀ-ԵՄ համագործակցության ոլորտներն ու տեսլականը, Հայաստանի դեմոկրատական բարեփոխումներն ու ընթացքը դեպի ժողովրդավարություն, այս համաձայնագրի հարցում խնդիրներ չեն լինի։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս