Բաժիններ՝

«Բռնում ենք, ասում ենք՝ լսի՛, հավաքի, գնա». Կարեն Կարապետյանը՝ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա կառավարության նիստի ընթացքում խոսեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին և մի շարք հանձնարարականներ տվեց։

Դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Պարո՛ն Գասպարյան, խնդրում ենք ձեզանից, ոստիկանության մեր գործընկերներին ուղղակի խնդրում ենք այսօր, դեռ չունենալով տույժ, տուգանք, մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ… ինչպես պատկերացնում եք։ Բռնում ենք, ասում ենք՝ լսի՛, հավաքի, գնա»:

Վլադիմիր Գասպարյանն էլ արձագանքեց. «Այստեղ ամենակարևոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա արդեն կեղտոտ է, միանգամից սկսվեն այդ աշխատանքները, եթե պետք է  օժանդակել, բայց մաքրեն, որովհետև ոստիկանին դժվար կլինի. այն դեպքում, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է տրասայի վրա,  մոտենա, ասի, որ դուք տուգանվում եք, կամ և այլն, և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում»։ Նա նշեց, որ արդեն սկսում են։ Կարեն Կարապետյանն ասաց՝ շատ ճիշտ է, շատ հստակ ձևակերպելու են՝ սա աղբավայր է, սա՝ ոչ։

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա սահմանված որոշակի պատասխանատվության աղբահանության կանոնների խախտման համար, սակայն հստակ չէ։ Նա կարծիք հայտնեց, որ սանկցիաների առումով վերանայման կարիք կա, նաև առավել հստակ կանոնակագրելու, թե որ դեպքում և ինչպիսի պատասխանատվություն պետք է վրա հասնի։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս