Բաժիններ՝

«Այս խնդիրը պետք է լուծվի մինչև 2019թ. ավարտը». Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի  առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակությանը Հայաստանի հասարակության մեջ: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօրվա համաժողովն էլ հարթակ է, որն ամրացնելու է մեր հասարակության կապը զինված ուժերի հետ: Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն  զինված ուժերում մտավորական սպաների ներգրավման համար»,-  նշեց Ս. Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ պետությունը շարունակելու է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների հանդեպ հոգատարություն ցուցաբերելու իր հանձնառությունը:

«Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին՝ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհապաղ ապահովել բնակարաններով: Այս խնդիրը պետք է լուծվի մինչև 2019թ. ավարտը»,- նշեց Ս. Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930