Անուղղակի հնարավորություններ Հայաստանի համար
«ՀԱՊԿ-ի գործունեության ոլորտները, համապատասխանաբար՝ գլխավոր քարտուղարի գործառույթների սահմանները, չափազանց հստակ են ամրագրված։ Սա քաղաքական պաշտոն չէ, գլխավոր քարտուղարը միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք չունի։ Սա տեխնիկական, կազմակերպչական պաշտոն է, որի գլխավոր քարտուղարը, նույնիսկ պարտադիր չէ, որպեսզի լինի զինվորական»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը։
Նա նշել է, որ ուղիղ կերպով, ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում՝ ի օգուտ Հայաստանի, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը որոշակի հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Մեկ այլ ռազմական փորձագետի՝ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով՝ այս հարթակը հնարավորություն կտա Հայաստանի անվտանգության խնդիրներն ավելի լսելի դարձնել, դրանք ներկայացնել Հայաստանի տեսանկյունից, դա արգելված չէ, և ՀՀ ներկայացուցիչը դա կարող է անել՝ ցանկության և ունակության դեպքում։
«Դժվար է ասել, թե ինչ ազդեցություն դա կունենա՝ հաշվի առնելով նույն Բելառուսի և Ղազախստանի կեցվածքն այս հարցերում, այնուամենայնիվ, այդ խնդիրների բարձրաձայնումը կընդլայնի իրազեկումը, ինչպես նաև՝ ՀՀ անվտանգության մակարդակը»,- ասել է նա։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: