«ՀՀ-ԵՄ երկար բանակցությունների փոխարեն կարելի է անմիջապես ստորագրության ներկայացնել Ասոցացման քաղաքական բաղադրիչը». Ղազինյան

«ՀՀ-ԵՄ բանակցությունները պատուհան են»,- «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման  ժամանակ այս մասին ասաց Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա բացատրեց, թե ինչ ասել է Եվրոպական հանձնաժողովը ստացավ մանդատ Հայաստանի հետ բանակցելու: Ըստ նրա՝ սա մեկնարկ է մի գործընթացի, սկիզբ  է դրվում մի գործընթացի, որը պատուհան է ԵՄ-ՀՀ հարաբերություններում:

Սակայն, նրա համոզմամբ, իրադրության փոփոխությունը կարող է հանգեցնել դռների բացման կամ փակման, չգիտենք, թե բանակցությունների ավարտին ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում կլինենք և կկարողանա՞նք ստորագրել համաձայնագիր, թե՞ ոչ: Ղազինյանի համոզմամբ՝ ՀՀ-ն իր ԵՏՄ անդամակցությամբ սահմանափակեց իր տնտեսական ինքնուրույնությունը, տարիֆային  ինքնիշխանությունը, դա հանձնելով ԵՏՄ-ին:

«ՀՀ-ի պարագայում այս պահին երկար բանակցելու փոխարեն կարելի է անմիջապես ստորագրության ներկայացնել ԱՀ  քաղաքական բաղադրիչը, այստեղ նոր բանակցելու բան չունենք, կարելի է  շտկումներ մտցնել և այն ուղղակի ադապտացնել ներկայիս իրողություններին և անմիջապես ներկայացնել ստորագրել:

Տնտեսական հնարավորությունները խիստ սահմանափակ են: Կասկածում եմ, որ Հայաստանի միջոցով եվրոպական ապրանքը կմտնի ԵՏՄ տարածք: Եթե ՀՀ-ն որոշում  է արտոնյալ տարիֆային քաղաքականություն վարել ԵՄ-ի հետ, պետք է համաձայնեցվի ԵՏՄ-ի հետ: Ֆորմալ առումով ԵՏՄ-ն ՌԴ-ն է, եթե համաձայնություն լինի քաղաքական մակարդակով, այդ թվում ապահովել Իրանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ, դա ՀՀ-ի համար նոր, լուրջ հնարավորություն պետք է լինի, դրան պետք  է ձգտել»,- ասաց Ղազինյանը:

Տեսանյութեր

Լրահոս