Գովազդի ձայնային կտրուկ տատանումները եթերում կարգելվեն

Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընթացքում գովազդի հեռարձակման ժամանակ ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը շուտով կարգելվի: «Գովազդի մասին» ՀՀ օրենքում համանման փոփոխություններ է մշակել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Թ.Պողոսյանը ներկայացրեց իր առաջարկը, ըստ որի` գովադի ձայնի կտրուկ բարձրացումը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2007-2011 թվականներին հանրապետությունում նկատվել է նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդությունների աճ և որ ամենամտահոգիչն է՝ այդպիսի աճ նկատվել է նաև 0-14 տարիքային խմբի երեխաների մոտ: Առաջարկվող օրենքի նախագծի նպատակն է` նպաստել Հայաստանում նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդությունների տարեցտարի աճող տեմպերի կրճատմանը:

ՀՀԿ-ական պատգամվոր Կարինե Աճեմյանը նշեց, որ տուգանքի չափը շատ է, և հեռուստատեսությունները դժվարին վիճակում կհայտնվեն. «Ինքս առաջարկելու եմ, որ շեմն իջեցնեք»:

Կարդացեք նաև

Թ.Պողոսյանի կարծիքով՝ տուգանքը պետք է ազդեցիկ լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս